Մեր մասին
Armenian Open Legal Tumblog – Հայ բաց իրավաբանական բլոգ իրավաբանական բլոգ-վեբ կայք. հիմնադրվել է 2010թ. մի խումբ երիտասարդ իրավաբանների կողմից որպես իրավաբանական համառոտ բլոգ` նպատակ ունենալով զարգացնել հայ իրավաբանական միտքը ինտերնետ համայնքում, հնարավորինս մատչելի կերպով մատուցել իրավաբական բովանդակությամբ նյութ մասնագետ և ոչ մասնագետ օգտվողներին, ինչպես նաև հիմնել իրավաբանների համագործակցություն բլոգային ֆորմատով: Բլոգում հրապարկվում են վերլուծություններ, հոդվածներ, դատական ակտերի համառոտագրեր, տեղեկատվական նյութեր, իրավական ակտերի և նորմերի բացատրություներ, ինչպես նաև կազմակերպվում են բաց մասնագիտական քննարկումներ:
Բլոգը հրավիրում է իրավաբաններին` մասնակցելու բլոգի աշխատանքներին իրենց հեղինակած մասնագիտական նյութերով: Բլոգում նյութեր հրապարակելու ցանկության դեպքում յուրաքանչյուր իրավաբան կարող է դիմել բլոգին «Հետադարձ կապ» բաժնի միջոցով: Նյութի` խմբագրական և այլ պահանջներին բավարարելու դեպքում դիմողի նյութը անվճար կհրապարակվի, իսկ ցանկության դեպքում նաև կտրամադրվի անձնական հեղինակային հաշիվ և էջ` Հայ բաց իրավաբանական բլոգում ակտիվ բլոգեր դառնալու համար:
Բլոգում հրապարակումները համակարգված են: Այն ունի բաժիններ և ենթաբաժիններ, ինչպես նաև արխիվ և որոնման համակարգ:
Բրիֆ – այս բաժնում հրապարակված են դատական ակտերի համառոտագրեր: Այստեղ կարող եք գտնել ՄԻԵԴ, ՀՀ ՍԴ և այլ դատարանների ակտերի համառոտ բացատրված տարբերակներ:
Հոդված – այս բաժնում տեղադրված են իրավաբանական հոդվածներ, կարծիքներ և մեկնաբանություններ:
Հումոր – նախատեսված է իրավաբանական հումորային նյութերի տեղադրման համար, սակայն հրապարակված նյութը կարող է ունենալ պրակտիկ կիրառություն կամ հիմնված լինի իրական հանգամանքների վրա:
Հարապարակում – այս բաժնում կհայտնաբերեք ծավալուն աշխատանքներ, հոդվածներ և գրքույկներ` պատրաստված բլոգի հեղինակների կողմից: Այս բաժնի նյութերը ինդեքսավորվում են գուգլ սքոլարի կողմից:
Մեմո – Իրավական խնդիրների պատասխաններ և խորհուրդներ: Կարող եք բլոգին ուղղել ձեր իրավաբանական խնդիրը. մեր հեղինակները հնարավոր է դրան պատասխանեն:
Տեղեկատվություն – այս բաժնում կգտնեք բլոգի, ինչպես նաև նրա մասնակիցների, միջոցառումների, մասնագիտական քննարկումների և հավաքների վերաբերյալ տեղեկություներ և հայտարորություններ:
Քննարկում – այս բաժնում տեղադրված են բլոգում առցանց իրականացված քննարկումները: Ընթերցե՛ք մասնագետների մեկնաբանությունները:
Իսկ «չխմբավորված» բաժնում այն նյութերն են, որոնք Բլոգը որոշել է չներառել վերոնշյալ ոչ մի բաժնում:






