RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Հեղինակ`

Մահվան իրավունք

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանությունը պատասխանատվություն չառաջացնող արարք է:

Ինքնասպանությունն այլ անձի միջոցով իրականացնելը վերջինիս համար առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարգով` որպես մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկել` հասարակ սպանություն (Քր.օր, հ.104):

Էֆթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով, արգելված է. «[ա]յն անձինք, ովքեր [...] գիտակցաբար [...] իրականացնում են [էֆթանազիա], կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք, հ.23):

1. Արդյո՞ք անձի կյանքի իրավունքը ներառում է նաև մահվան իրավունք:

2. Արդյո՞ք անձն ունի ինքնասպանություն գործելու իրավունք:

3. Պետության կողմից անձի ինքնասպանության իրականացմանը խոչընդոտելը արդյո՞ք վերջինիս իրավունքի խախտում է:

4. Կա՞ արդյոք անձի կամքով իրեն կյանքից զրկելու և առանց այդ կամքը հաշվի առնելու վերջինիս կյանքից զրկելու հանգամանքների միջև իրավական տարբերություն:

5. Ձեր առաջարկած հարցը:

Օգտակար նյութեր`

CASE OF PRETTY v. THE UNITED KINGDOM, ECHR (2002),

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բաժին` Քննարկում. 02.07.2010թ.
Առարկա: , , , , , , , .


40 գրառում

  • Annette`

    Իմ կարծիքով մարդու կյանքի իրավունքը չի ներառում մահվան իրավունք , այն գեղեցկությամբ ինչ կյանքն է ստեղծվում իր մեջ չի կարող ներառել նույն կյանքի վերացումը: Չեմ ուզում քննարկել այն , որ դիմացի մարդու կյաքը կարող է խլել ուրիշ կյանք, սակայն մարդ , որը կհանդգնի իր կյանքին վերջ տալ , դա ինձ վտանգավոր է թվում և ես ինձ համար ճանաչում եմ հանդգնության թույլատրելի մակարդակներ: Ուզում եմ առաջադրել հետևյալ հարցը .
    “Ինչ կարծիքներ կան ինքնասպանություն գործել ցանկացող մարկանց հոգեբանության վերաբերյալ”:

    • Armen Martirosyan`

      Հարգելիս, շնորհակալություն կարծիքի համար, բայց այս բլոգն իրավաբանական ուղղվածություն ունի և հոգեբանության հետ կապված հարցեր չեն քննարկվում::)

  • Դանիել`

    Հըմ… Հետաքրքիր է… Բայց ես այն կարծիքին եմ, որ մարդն ունի ինքնասպանության իրավունք!

    • Իսկ ինչ եք կարծում, արդյոք ինքնասպանության իրավունքը թույլ է տալիս հայց ներկայացնել պետության դեմ, եթե օրինակ վերջինս խոչընդոտի ինքնասպանությանը, կամ կանխի դա: :)

      • Դանիել`

        Բարդ է ասել… Դա էլ մի բան չի լինի…

      • Marianna`

        kartsum em,vor voch, iravunq chi talis, qani vor ete petutjun@ karoxana kanxel, apa na miajn kogni tvjal andzin evs mek angam aveli lav mtatselu` ardjoq kjanq@ ajdqan vatn e :) ete ajnuamenajniv na shat lav mtatseluc heto evs mek angam voroshi inqnaspanutjun gortsel,apa da arden anxusapeli klini

  • Аraqs Melqonyan`

    Բարի երեկո…
    Ես վաղուց այն կարծիքին եմ,որ էֆթանազիան շատ դրական արարք է, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը իսկապես անբուժելի եւ ծանր տառապանքներ պատճառող հիվանդությամբ տառապող անձին «կյանքից զրկելուն» է վերաբերում: Իմ ընկերներից շատերը ինձ էս կարծիքի համար քարկոծում են՝ ասելով, թե ես անմարդկային եմ, բայց իրականում ամենամարդկային արարքն է անձին ավելորդ տառապանքներից զրկելը, եթե նրա կյանքը միեւնույնն է թելից է կախված:

  • Marianna`

    Barev dzez
    es kartum em,vor andzi kjanqi iravunq@ nerarum e naev mahvan iravunq@. andz@ azat e aprelu kam chaprelu @ntrutjan mej. na iravunq uni inchpes aprelu,ajnpes el inqnaspanutjun gortselu. na ajd iravunq@ uni. inchpes kareli e mardun argelel chaprel?
    sakajn mjus koxmic tarber drdapatjarner en linum inqnaspanutjan qajlin gnalu hamar.shat jamanak mardik dimum en ajd qajlin(inqnaspanutjan) pahi azdecutjan tak(hogekan aprumneric ev ajln), shat jamanak el mtatsvats en anum ajd amen@. chgitem:) djvar e asel. Ajn vor hanrutjan vra inqnaspanutjun@ shat vat azdecutjun e toxnum,da past e,sakajn ajs depqum gortsum e`” indzanic heto tekuz jrhexex” artahajtutjun@. mard inqnaspanutjun e gortsum u te ov, inch hogekan aprumner kunena ajd amenic,da arden diaki xndir@ che.
    petutjun mijamtutjun@ andzi iravunqneri xaxtum chem hamarum. orinak ete mard, inchpes verevum nsheci, orinak hogekan xndirner uni ev mijamtutjun@ petutjan koxmic kberi nran,vor na het kkangni ajd mtqic u chi bacarvum vor kapri aroxj u erjanik:) bajc amen depqum ete mard inqnaspanutjun e cankanum katarel, iskapes cankanum e(inchqan el kopit chhnchi) apa nran voch voq chi kangnecni u chirakanacman hamar xoch@ndot chi karox handisanal, nujnisk petutjun@.
    verjin harci het kapvats: ajo! iharke tarberutjun ka. ete mardu cankutjamb en iren kjanqic zrkum,uremn da nra cankutjunn e,nra iravunq@, inq@ ir kjanq@, bajc ete aranc andzi kartsiq@ hashvi arnelu zrkum en kjanqic,da arden mardaspanutjun e.

  • Marianna`

    p.s. neroxutjun voch hajeren tarerov grelu hamar :))))

  • Armen Martirosyan`

    Մահվան իրավունքը գոյություն է ունեցել դեռ Հին Հռոմի, Հին Հունաստանի ժամանակներից, որտեղ ծեր մարդիկ իրավունք ունեին իրենց կյանքին վերջ տալ:
    Շատ իրավաբաններ կարծում են, որ եթե մարդն ունի կյանքի իրավունք, դա դեռ չի նշանակում, որ նա ունի նաև մահվան իրավունք:
    Սակայն, իմ կարծիքով կյանքի իրավունքն իր մեջ պարունակում է նաև մահվան իրավունք, բոլոր մարդիկ ունեն կյանքի իարվունք, որի բաղկացուցիչ մասն է կազմում անձի` իր կյանքը իր ուզած ձևով տնօրինելու իրավունքը, իր կյանքի ընթացքը դադարացնելու որոշում կայացնելու իրավունքը:
    Եվ վերջապես ոչ ոք չի կարող մարդուն զրկել իր իրավունքից հրաժարվելու հնարավորությունից, հակառակ դեպքում այն կդառնա պարտավորություն:

  • Armen Martirosyan`

    Անձն ունի ինքնասպանություն գործելու իրավունք, որովհետև այն արգելվախ չէ ՀՀ օրենսդրությամբ:
    Անձի կամքով իրեն կյանքից զրկելու և առանց այդ կամքը հաշվի առնելու վերջինիս կյանքից զրկելու հանգամանքների միջև իրավական տարբերություն ՀՀ օրենսդրության մեջ չկա, որովհետև երկուսն էլ համարվում են հանցավոր արարք: Իրհարկե, եթե որևէ երկրում էֆթանազիան թույլատրվում է, ապա տարբերությունն ակնհայտ է:

  • Վով`

    Եթե Հայաստանում ակտիվ Էվթանազիան չարգելվի, մեզանից ով պատրաստ կլինի իրեն շատ մոտ մարդու կյանքին վերջ տալ?

  • Armen Martirosyan`

    Շատ քչերը, բայց եթե քեզ մոտ հարազատը շատ ուժեղ ցավերի մեւ լինի և ինքն է խնդրում նման բան, կամ ամիսներով, տարիներով կոմայի մեջ է լինում, կարելի է մտածել էֆթանազիայի մասին, համաձայն եմ, որ շաատ բարդ որոշում է

  • Anna Nubaryan`

    ՀՀ սահմանադրությունն ամրագրում է յուրաքանչյուրի կյանքի իրավունքը որպես բարձրագույն արժեք, ինչը նշանակում է, որ ոչ ոքի չի կարելի ապօրինաբար զրկել կյանքից: Սա սակայն չի վերաբերում ինքնասպանությանը, որի վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգիրքը պարունակում է միայն երկու հոդված` Ինքնասպանության հակելը և ինքնասպանության հասցնելը, և երկու դեպքում էլհոդվածների սուբյեկտ են հանդիսանում ոչ այն անձինք, ովքեր իրենք են դիմում ինքնասպանության: Այսինքն, մեր ներպետական օրենսդրությունը չի քրեականացնում ինքնասպանություն գործելը: Եվ եկեք ապա մտածենք, թե ինչպես պետք է նման արարքը քրեականացվեր? Չէ որ արարքը հանցավոր է համարվում միայն այն դեպքւմ, երբ պարունակում է հանցակազմի բոլոր 4 հատկանիշները, այդ թվում` հանցագործության սուբյեկտին….Եկեք պատկերացնենք մի պահ, որ ինքնասպանություն գործելը քրեականացվել է, տվյալ դեպքում ում պետք է համարել հանցագործության սուբյեկտ?????? դե իհարկե` հանրորեն վտանգավոր արարքը կատարողին` նույն իրեն` ինքնասպանություն գործողին: Բայց արդյոք հնարավոր է մահացած անձին պատասխանատվության ենթարկել???? դե պատկերացրեք ինչպիսի իրավիճակի առաջ կարող ենք կանգնել, եթե քրեականացնենք ինքնասպանություն գործելը, նույնական կլինի իրավիճակը նաև այն դեպքում, երբ անձին չհաջողվի ավարտին հասցնել ինքնասպանությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, այսինքն` ինքնասպանության փորձի պարագայում կամ երբ վրա չեն հասնի անձի համար ցանկալի հետևանքները: Իսկ միթե խոսելով ինքնասպանության իրավաւոնքի առկայության մասին մենք չենք խոսում այդ արարքի քրեականացման մասին, չէ որ եթե անձը չունի որևէ արարք գործելու իրավունք, որը հանրորեն վտանգավոր հետևանք է առաջացնելու, ուրեմն նա ենթակա է քրեական պատասխանատվության….
    Մեկ այլ տեսանկյունից դիտարկենք սեփական կյանքից ինքն իրեն զրկելու իրավունքի առկայության հարցը.
    Անփն ունի կյանքի իրավունք, այսինքն ապրելու, որը նշանակում է նաև մյուս բոլոր Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներից օգտվելու իրավունք: Իսկ եթե անձն ունի կյանքի իրավունք, ապա միանշանակ ունի նաև իրեն այդ կյանքից զրկելու իրավունք: Չէ որ ինքն է որոշում ապրել, թե ոչ, նույն Սահմանադրորեն ամրագրված կյանքի իրավունը կկորցնի իր արժեքը, եթե անձը հնարավորություն չունենա ընտրելու կենսագործել իր այդ իրավունքը, ապրել, թե զրկել իրեն սեփակայան կյանքից…….Իհարկե տվյալ պարագայում ես խոսում եմ զուտ որպես իրավաբան և իրավական տեսանկյունից……..Չպետք է մոռանալ, որ Աստվածաշունչը ինքնասպանությունը և որ կյանքը հրաշալի է իր բոլոր գույներով և որ այն պետք է միանշանակ ապրել ու վայելել……
    Ինչ վերաբերում է պետության դերակատարմանը այս հարցում, ապա կցանկանայի մի փոքր փոխել հարցի ուղղվածությունը. արդյոք պետությունը կրում է պարտականություն և պատասխանատվություն, երբ անձն իրեն զրկում է կյանքից???
    Եվրոպական Դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունը թույլ է տալիս նշել, որ պետությունը կրում է յուրաքանչյուր ամրագրված իրավունքի համար նեգատիվ և պոզիտիվ պարտականություն: Առաջին դեպքում պետությունը պարտավորվում է ձեռնպահ մնալ իր գործողություններով խախտելուց անձի իրավունքները, այսինքն` չդրսևորել իրավախախտ վարքագիծ. երկրորդ դեպքում պետությունը ինքն է պարտավոր բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել` կանխելու իրավուքնների խախտումը: Այլ կերպ ասած պետությունը ակտիվ գործողությունն է ձեռնարկում, որոնք կօգնեն ապահովել յուրաանչյուրի ամրագրված իրավունքները և դրանով իսկ կատարում է իր պարտականությունը` երաշխավորում է դրանք: Հետևապես պետությունը պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուրի կյանքի իրավունքը, այսինքն միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն կանխելու անձի կողմից ինքնասպանություն գործելը: Նման դիրքորոշում է սահմանել Եվրոդատարանը հատկապես այնպիսի նախադեպերու,մ, երբ ինքնասպանություն են գործել պետության անմիջական հոգածության տակ գտնվող անձինք, օրինակ քրեակատարողական հիմնարկներում կամ պատժիչ հիմնարկներում:

  • Arsen Harutyunian`

    Добрый вечер. Я думаю, что во-первых если человек, который тяжело болен будь то родственник или друг, если он в состоянии высказаться и сказать что он отказываеться от какого-либо лечения и решить свой исход эфтаназией то это его решение и он тут прав никто не имеет права его осуждать. Во-вторых, если он в том состоянии, что не может высказать своего мнения, я считаю неправильным, чтобы родственники вмешивались и останавливали его жизнь, так как всегда есть 1% на успешный исход(медицинская энциклопедия). И в третьих по поводу самоубийства я считаю что этот метод могут совершить лишь люди которые потеряли какую-либо надежду на то, что выживут и их ожидает летальный исход при любых обстоятельствах и все же я против такого. И естественно, каждый волен в своем выборе жить или умереть, ни у кого нет права мешать человеку сделать тот или иной шаг; естественно помимо воздействия на жизнь другого человека.

    P.S. sorry for writing my thoughts in russian.

  • ա. Անձն ունի ինքնասպանության իրավունք, որովհետև այն ինչ արգելված չէ, թույլատրված է:

    Ինքնասպանություն կատարելը այդ անձի համար պատասխանատվություն չի առաջացնում ո՛չ հաջող ինքնասպանության, ո՛չ էլ անհաջող ինքնասպանության փորձի դեպքում: Տրամաբանությունը, որով առաջնորդվում է պետությունը` ինքնասպանությունը պատասխանատվությունից ազատելիս այն է, որ ինքնասպանության փորձ կատարած անձին դրա համար պատասխանատվության կանչելը անմարդկային է և կարող է արարքը կատարած անձին անուղղակիորեն խրախուսում է նորից գնալ ինքնասպանության քայլի: Մյուս կողմից, անձն ունի իրավունք անելու ամեն ինչ, ինչ արգելված չէ օրենքով:
    Ինքնասպանությունը թույլատրված է, որովհետև արգելված չէ:
    Հետևապես անձն ունի իրնքնասպանության իրավունք:

    բ. Անձն ինքնասպանության իր իրավունքը կարող է իրականացնել միայն անձամբ, որովհետև այլ ձևով դրա իրականացումը պետությունը կարող է արգելել:

    Սեփական կյանքը անձամբ դադարեցնելու և ուրիշի միջոցով դադարեցնելու միջև կա տարբերություն: Եթե առաջինը (ինքնասպանություն) թույլատրելի է, որովհետև պատասխանատվություն չի առաջացնում, ապա երկրորդը` ոչ, որովհետև հանցագործություն է (Pretty v. UK, §14(9), ECHR (2002) Մեծ բրիտանիայի դեպքում ինքնասպանությունը ապաքրեականացվել էր 1961թ.): Փրեթթիի գործում հայցվորը պահանջում էր իր ամուսնուն ազատել քրեական պատասխանատվությունից, որպեսզի վերջինս օժանդակի իրեն ինքնասպանություն կատարելիս. դրանով նա պետությունից հայցում էր օժանդակվող ինքնասպանության թույլտվություն, որը Մեծ Բրիտանիան մերժել էր: Հայցվորը ՄԻԵԴ-ում նաև պնդում էր, որ եթե Մեծ Բրիտանիան չի խախտում ՄԻԵԿ 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ապա այդ հոդվածը խախտում են այն պետությունները, որոնք օժանդակված ինքնասպանությունը (assisted suicide) օրինականցրել են: ՄԻԵԴ-ը հանգեց այն եզրակացության, որ եթե վերջին երկրները համարվեն, որ չեն խախտում ՄԻԵԿ 2-րդ հոդվածը, դա չի նշանակի, որ Մեծ Բրիտանիան է կատարում խախտում (id. §41-42), որովհետև պետությունը չունի պարտավորություն թույլ տալու օժանդակվող ինքնասպանությունը (id. §14(28), §41):

    Հետևապես ինքնասպանության իրականացումը այլ անձի կողմից (կամ կամավոր էֆթանազիան, որպես դրա տեսակ) կարող է օրինաչափորեն արգելվել պետության կողմից (կամ թույլատրվել)` կախված պետության կամքից:

  • Marine`

    Es mi ban em haskanum. Vor dzer qnnarkac harcery xndir en arajacnum iravakan volorti het aveli shat ayn depqum, erb baxvum en mardu nerashxarhi het kapvac xndrnerin. Nuynn el estex a. Iravakanoren mardik unen sepakan kyanqic hrajarvelu iravunq. Bayc verevum inch-vor uj ka, … mi ban ka, vor bolorin stipum e mtacel, te da sxal qayl e. I verjo kyanqy groshic hastat avel gin uni. Ete hankarc mardik sovoren evtanaziain, arden kamac-kamac ksksen aveli azatakanacnel dranic ogtvelu iravunqnery ev chnchin isk hnaravorutyan depqum irenc xndri lucumy kgtnen dra mej, Da kdarna orinakan inqnaspanutyun.
    Mardu kyanqi hamar petq e amen gnov payqarel!

  • Բնականաբար մարդն ունի ինքնասպանության իրավունք, պետությունն էլ իրավունք ունի թույլ չտալ նրան դա անել, խանգարել, համոզել՝ ելնելով ընդհանուր հասարակության շահերից։ ԱԲյց իհարկե մեր երկրում էլ կան մարդիկ, որոնք ոչ միայն ունեն ինքնասպանության իրավունք, այլև ՊԱՐՏԱՎՈՐ են դա անել՝ հանուն հասարակության ընդհանուր շահի։

  • Araqs Melqonyan`

    Ողջույն… շատ հետաքրքիր մտքեր են արտահայտվել կյանքի իրավունքի եւ մահվահ իրավունքի հարաբերակցության մասին:Կարող է մի քիչ կորեկտ չհնչել, սակայն կյանքի իրավունքը նման է սեփականության իրավունքին այն առումով, որ կյանքի դրա տնօրինման իրավունք ունի ու կարող է վարվել դրա հետ այնպես, ինչպես ուզում է, մյուս կողմից էլ այդ վարքագիծը չպետք է վնասի այլոց շահերին:
    Հիմա, ինքնասպանություն գործող անձը իրավասու է կատարելու այդ արարքը. նա է իր կյանքի , հետեւաբար դրա շարունակության կամ դադարման մասին որոշման իրավունքը պատկանում է իրեն: Այսինքն մահվան իրավունք որպես այդպիսին գոյություն ունի, եւ դա չի ներառվում կյանքի իրավունքի մեջ: ՄԻ շարք եվրոպական երկրներում արգելվում է աբորտի իրականացումը` որպես սաղմի կյանքի իրավունքի պաշտպանության միջոց: Այս դեպքում,ու~մ է պատկանում սաղմի մահվան իրավունքը: Նշեմ, որ ՄԻԵԴ այս կապակցությամբ նշել է, որ կյանքի իրավունքը սկսվում է անձի փաստացի ծնվելու պահից, այլ ոչ սաղմնային կյանքից: Այսինքն մայրը/տվյալ գործում հայրը դիմել էր դատարան պետության կողմից իր կնոջն աբորտ անել թույլատրելու դեմ բողոքով` իր երեխայի կյանքի իրավունքի , դարձյալ պետության հայեցողությամբ` կախված օրենսդրությամբ տվյալ հացի կարգավորումից, կարող է որոշել իր չծնված երեխայի ճակատագիրը/վերապահումներով իհարկե/: Կարծես, շեղվեցի բուն թեմայից. վերադառնամ. էֆթանազիայի իրականացումը հանցագործություն չպետք է համարվի եւ այն իրականացնող անձի պատասխանատվություն չպետք է առաջացնի, եթե.
    ա. դա կատավում է անբուժելի/ իսկապես անբուժելի/հիվանդությամբ տառապող անձի նկատմամբ.
    բ.այդ հիվանդության հետեւանքով անձը կրում է տառապանքներ/ ցավեր եւ այլ երեւույթներ.
    գ.դա կատարվում է նրա խնդրանքով, համաձայնությամբ, ցանկությամբ. որոշ դեպքերում այդ համաձայնությունը կարող է ստացվել նաեւ նրա մոտ ազգականներից/ ծնողներ, զավակներ/:
    Սակայն, նախքան անձին պատճառելը անհրաժեշտ է բազմակողմանի հետազոտությունների իրակացում, այդ թվում եւ այսպես ասած` իրականացում` բացառելու անձի սպանության, կամ ինքնասպանության հասցնելու հակելու դեպքերը:
    Ինչ վերաբերում է կոմայի մեջ գտնվող անձանց կենսաապահովման միջոցներից զրկելուն,ապա սա ավելի բարդ հարց է, քանի որ համաձայնությունը չի կարող ստացվել անձամբ հիվանդից, եւ փոքրաթիվ չեն դեպքերը, երբ երկարատեւ կոմայից հետո արթնանում են: Կարծում եմ, տվյալ դեպքում էլ կարելի է թույլատրել էֆթանազիայի իրականացումը, եթե
    ա. բժշկական հետազոտությունների արդյունքում/ մի քանի, ոչ եզակի/ պարզվում է, որ անձի գլխուղեղի ֆունցիոնալ ակտիվությունը բավարար չէ, չի էլ վերականգնվի,
    բ.առկա է մոտ ազգականների համաձայնությունը/ծնողներ, զավակներ/:
    Նախորդ տարի Իտալիայում նման դեպք տեղի ունեցավ, քսանհինգ տարի կոմայի մեջ մնացած կնոջ կենսաապահովման սարքերը, միջոցները անջատեցին հոր համաձայնությամբ, մեծ սկանդալ էր բարձրացել, բայց հետեւանքների մասին որեւէ նորություն չհայտնվեց:
    Այսպիսով, էֆթանազիայի եւ ակտիվ, եւ պասիվ տեսակները արդարացված են, սակայն դրա թույլատրումը կամ չթույլատրումը պետք է իրականացվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:
    Ինչ վերաբերում է Գեւորգի հարցադրմանը` կապված պետության պատասխանատվության հետ ինքնասպանությունը կանխելու համար. իմ կարծիքով պետությանը կարող է պատասխանատվության կանչել այն դեպքում, երբ էֆթանազիայի իրականացման արգելումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որի դեպքում անձի հետ տեղի ունեցածը կարելի է որակել որպես խոշտանգում կամ դաժան անմարդկային վերաբերմունքի պատճառում /ոչ ուղղակի դիտավորությամբ իհարկե/:

  • Araqs Melqonyan`

    իմ տեքստից չակերտներով գրված բառերն անհետացել են…
    ուղղեմ… ա/կյանքի տերը դրա տնօրինման իրավունք ունի…
    բ/ հայը դիմել էր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությամբ…
    գ/ նախքան անձին թեթեւ մահ պատճառելը…

  • Համաձայն եմ Աննայի կարծիքի հետ. իսկապես, ինքնասպանություն գործելու դեպքում ով պետք է պատասխանատվություն կրի? մահացած մարդը?….սակայն եկեք չմոռանանք, որ հանցագործություն է ոչ միայն ավարտված հանցագործությունը, այլ նաև հանցագործության նախապատրաստությունը և փորձը: Հետևաբար ճիշտ եմ գտնում, որ պետությունն իր վերաբերմունքն ինչ-որ ձևով արտահայտի . ենթադրենք սահմանի նորմ, ըստ որի ինքնասպանության փորձի համար պարտադիր կերպով նշանակվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ: Այո, իսկապես, ինչու պետք է պետությունն անտարբեր մնա,հիմնավորելու համար բերեմ օրինակ` մարդը փորձում է ինքնասպան լինել , բայց ինչ-որ հանգամանքների պատճառով չի ստացվում(զավեշտալի չլինի ասածս, բայց ենթադրենք իրեն ցած է նետում որոշակի բարձրությունից, բայց չի մահանում) և դրա մասին հայտնի է դառնում իրավապահ մարմիններին, ինչ անեն նրանք, ասեն դա մեր գործը չե, իր կյանքն է, ինչ ուզում է անի, ինչպես թե, ՀՀ քաղաքացի է պարոնայք, եթե ընտանիքը , մտերիմները չեն կարում օգնեն, ապա դա պետք է անի պետությունն իմ վերը նշված ձևով, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, ես չեմ ասում պատժեն այդ քաղաքացուն (ինչպես գիտենք բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը պատժատեսակ չէ), քանի որ ինքնասպանության գնացող մարդը հաստատ ինչ-որ խնդիրներ ունի կամ էլ գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, և դրանից հետո վերցնել ու այ մարդու նկատմամբ տուգանք նշանակել կամ էլ ազատազրկման ձևով դատապարտել, դա ավելի շուտ հակառակ էֆֆեկտը կտա: Չնայած որ ՀՀ քր-ի 97 հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ բժշ.բն.-ի հարկադրանքի միջոցների նշանակման պայման կարող է լինել նաև անձի կողմից իրեն էական վնաս պատճառելը, բայդ դա լղոզված մեկնաբանություն է և ամենևին չի նշանակում, որ վերաբերվում է հենց ինքնասպանությանը, քանի որ էական վնաս ասելով օրենսդիրն ավելի շատ ինիկատի ունի այլ պայմաններ, օր.` ինքնախեղումը: Հենց նույն 97 հոդվածի 1-ին կետում թվարկվող հարկադրանքի միջոցներ կիրառելու հիմքերի մեջ կարելի է ներառել նաև ինքնասպանության փորձը և նախապատրաստությունը: Հարկադրանքի միջոցներ կիրառելուց և համոզվելուց հետո, որ այդ անձը բուժված է, կարելի է նրան ազատ արձակել և վերադարձնել նորմալ կյանք: Գուցե հարց առաջանա, իսկ որտեղ են երաշխիքները, որ այդ մարդը լիովին բուժվել է և այլևս նման քալյի չի դիմելու….լավ այդ դեպքում որտեղ են երաշխիքները, որ քրեակատարողական հիմնարկից դուրս եկած դապատարտյալն այսուհետև ուղղվել է և այլևս հանցագործություն չի կատարելու…. այդ դեպքում աշխարհում ռեցիդիվիստ չէր լինի, համենայն դեպս կարելի է փորձել, ես համոզված եմ, որ արդյունք կտա: Իսկ ինչ վերաբերովում է էվթանազիայի կիրառմանը, ես միանշանակ կողմ եմ և խնդրում եմ չհամեմատել և չփորձել հավասարության նշան դնել սովորական պայմաններում կատարվող ինքնասպանության և էվթանազիայի պայմաններում կատարվող ինքնասպանության մեջ… դրանք լրիվ տարբեր բաներ են:

    • Ինքնասպանության փորձ կատարում են նաև հոգեկան հիվանդությամբ չտառապող, առողջ մտածելակերպ և հոգեբանությւոն ունեցող անձինք` ելնելով տարբեր նկատառումներից (կրոնական, գաղափարական,, քաղաքական, մարդասիրական, հայրենասիրական, փիլիսոփայական կամ էլ նույնիսկ անիմաստ նկատառումներով): Անձին հարկադիր բժշկական բուժման ենթարկելը` առանց հաշվի առնելու վերջինիս հոգեկանի առանձնահատկությունները, հավասարազոր է վերջինիս ենթարկելու անմարդկային վերաբերմունքի:

      • Armen Martirosyan`

        Հարկադիր բժշկական բուժման ենթարկելիս պետք է հաշվի առնվեն ինքնասպանության փորձ կատարողի առանձնահատկությունները և այդ արարքի դրդապատճառները, այստեղ խոսք չի գնում պատերազմի ժամանակ անձնազոհության փորձ կատարած անձանց մասին:

  • Նախ սկսեմ նրանից, որ ես ինքս միշտ դեմ եմ եղել ինքնասպանության մասին ցանկացած քննարկումներին, քանի որ մեր ասած յուրաքանչյուր բառը կամ նախադասությունը կարող է ազդել ինքնասպանության մասին մտածող մարդու վրա և դրդել անդառնալի հետևանքների: Կներեք, բայց ոչ մեկի քոմենթը մինչև վերջ չկարդացի, միայն թռուցիկ անցա դրանց վրայով, քանի որ դուք խոսում եք օրենքներից, իրավունքներից, իսկ ինքնասպանություն գործող մարդը հաստատ, կներեք, թքած ունի էտ ամեն ինչի վրա: Մի փորձեք քննադատել, խորհուրդներ տալ կամ էլ ուղղակի քննարկել, քանի որ, էլի եմ ասում, մեր ասած ամեն մի բառը կարող է ազդել էտ հոգեվիճակում գտնվող մարդկանց վրա, ովքեր հենց այդպիսի առիթների էլ սպասում են, որ վերջ տան իրենց կյանքին: Միշտ էլ հեշտ է կողքից նայելն ու վերլուծություններ անելը, բայց միայն Աստված գիտի, թե էտ պահին ինչ ա կատարվում էտ մարդկանց հոգիներում: Ու Ինչքան էլ գլուխ կոտրենք, փորձենք հասկանալ, թե ինչու կամ ինչպես, միևնույն է, ոչնչի չենք հասնի, քանի որ շատ պարզ ու հասարակ մի բան կա` ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՐԻՇԻ ԱՉՔԵՐՈՎ:

    • Շուշան ջան, մեր նպատակը ինքնասպանության պատճառները քննարկելը չէ կամ հասկանալը, ոչ էլ ինքնասպանության դրդելը կամ հասցնելը: :D Քննարկումը վերաբերվում է կյանքի իրավունքին, արդյոք այդ իրավունքը ներառում է մահվան իրավունքը, թե ոչ:
      Սույն քննարկումից «ոգեշնչված» ինքնասպանությունները խստիվ արգելվում են :D

  • Գուցե դու նման մտադրություններ չունես, բայց…էլ չասեմ: Բնականաբար ոչ ոք ինքնասպանության մասին խոսելիս չի էլ մտածում ինչ-որ մեկին դրդել այդ քայլին, բայց զգուշությունը չէր խանգարի:

    • Armen Martirosyan`

      Հարգելի Շուշան, ներեցեք, բայց այդքան էլ համաձայն չեմ Ձեր տեսակետի հետ, որովհետև եթե մենք ընդհանրապես չքննարկենք այս կարևոր հարցը և անտարբերության մատնենք, դա ավելի ծանր հետևանքների կբերի, և եթե դուք ամբողջությամբ կարդայիք մեկնաբանությունները, կտեսնեիք, որ այնտեղ նաև փորձեր են կատարվել որոշակի մեխիզմներ մշակել, որպեսզի հետագայում ինքնասպանության դեպքերի թիվն ավելի քչանա, կաշխատեն դրանք, թե ոչ, դա հարցի ուրիշ կողմն է:

  • Հարգելի Գևորգ, երբ ես ասում եմ հոգեկան խանգարում ունեցող մարդ, ես ինիկատի չունեմ միայն ասենք անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ,չնայած ինչքան դու կարաս ասես,որ ինքնասպան լինում են նաև առողջ մարդիկ, այնքան էլ ես կարամ ասեմ, որ ինքնասպան լինում են նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, և ավելի շատ, քան քո կողմից թվարկված պատճառներով, հոգեկան խանգարման բազմաթիվ աստիճաններ կարող են լինել…այո, անշուշտ, ինքնասպանության կարող է գնալ նաև ոչ հոգեկան շեղում ունեցող մարդը, ինչպես նշեցիք կրոնական, գաղափարական և այլ պատճառներով: Հիմա ենթադրենք մի մարդ իրան ուզում ա կամուրջից ցած նետի, որտև ինքը Բուդդայի համար գժվում ա—-վերջիվերջո որն է բժշկական հարկադրանքի իմաստը?. այդ ընթացքում աշխատում են բժիշկներ, հոգեբաններ, հոգեբույժներ, որոնք փորձում են մարդուն հանել սթրեսային, իր համար աշխարհներ ստեղծած, ինչ-որ համոզմունքների վիճակից: Հիմա կոնկրետ այս դեպքում- այդ անձին ոչ թե համոզում են, որ դու մի հավատա Բուդդային, իհարկե ոչ, դավանանքի ազատություն է, այլ փորձում են համոզել, որ եղբայր, էլի դու հավատա Բուդդային, բայց մի գնա ինքնասպանության,կամ եթե քո սիրած աղջիկը քեզ չի սիրում, պետք չի քեզ սպանես, ապրիր և կգտնես ուրիշին, գուցե 10 դեպքից 6-ը հաջողվի, բայց ինչ վատ է որ, գուցե այդ մարդը իսկապես գիտակցի իր այդ սխալները և հետ կանգնի այդ քայլերից, իսկ ինչ վերաբերվում է առանձնահատկություններին, իհարկե դրանք էլ պետք է հաշվի առնվեն և ավելին` արդեն իսկ հաշվի առնված են` քր.օր-ի հոդված 98, որտեղ նշված է հարկադրանքի միջոցների տեսակները` արտահիվանդանոցային բուժում, ընդհանուր հոբեժուրան և հատուկ հոգեբուժարան, սա էլ արդեն առանձնահատկությունները` ըստ կատարված քայլի աստիճանի նշանակել համապատասխան բուժում , այսինքն երբ ես առաջարկում եմ բժշ. հարկադրանքի միջոցի կիրառում, որպես մեխանիզմ, ես դա միայն ինիկատի չունեմ ասենք անձին վերցնեն, տանեն հատուկ հսկողության խուց գցեն և ասեն դու պետք է բուժվես, ես դա ներկայացնում եմ միայն կմախքը, բնականաբար պետք է հաշվի առնվի ամեն ինչ, հո դա մեկ երկու օրվա գործ չի լինելու, դատական քննություն է լինելու, փորձաքննություններ, մասնագետներների կարծիքներ, հոգեբուժական եզրակացություններ և այլն ( մենակ չասեք որ էտ ընթացքում ինքնասպանության փորձ անողը մի հատ էլ կանի :) ) համենայն դեպս սա իմ կարծիքով միակ հարմար տարբերակն է, սա ավելի լավ է, քան ոչինչ չանելը: Իսկ ինչ վերաբերվում է անմարդկային վերաբերմունքին, ես դա անմարդկային չեմ համարում,այսօր հոգեբուժարաններում գտնվողների 90 -ը մեզ կասի, որ իրենք առողջ են, որ իրենց ստիպելով են այստեղ պահում, դա անմարդկային է և այլն, և այլն, դա նախ և առաջ մարդու համար է արվում, ուրիշ բան , եթե նա այդպես էլ դա չընդունի և էլի դիմի այդ քայլին, բայց համենայն դեպս կարելի է փորձել, նորից եմ կրկնում` մշակելով համապատսխան մեխանիզմներ և հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

  • Երբ գրել եմ 90-ը, այսինքն 90%-ը :)

    • Հարկադիր բուժումը նշանակվում է միայն հանցագործություն կատարելու համար (Քր.օր., հ.97): «Հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, ով իր հոգեկան վիճակով [վտանգ է ներկայացնում իր] եւ այլ անձանց համար կամ պահանջում է մշտական հսկողություն» (id, հ. 100): «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը» (id. հ.101(1)). երեք պայմանները պարտադիր են: Անձին հարկադիր բուժման ենթարկելու համար անհրաժեշտ է նրա` հանրության համար վտանգ ներկայացնելը, և պետությունը ձեռք է բերում նրան հարկադիր բուժելու իրավունք, որովհետև հանցագործություն կատարած և ձերբակալված անձը գտնվում է պետության հոգածության ներքո, և վերջինս կրում է այդ անձի կյանքը պաշտպանելու լրացուցիչ պարտավորություն (Keenan v. UK, և այլն): «Չձերբակալված (կամ չկալանավորված)» անձանց նկատմամբ կարծում եմ պետությունը չի կարող կիրառել հարկադիր բուժում:

      Ձեր առաջարկած խնդիրը այն է, որ եթե ինքնասպանության փորձը քրեականացվի, ապա հարկադիր բուժումը կդառնա կիրառելի: Ես պնդում եմ, որ արարքը քրեականացնել չի կարելի, որովհետև որպես պատիժ դա կհակասի պատժի նպատակներին, իսկ զուտ հարկադիր բուժման նպատակով պատիժ սահմանելը` ողջ քրեական իրավունքի տրամաբանությանը:

  • Չե , Գևորգ ջան, մենք իրար չենք հասկանում էս հարցում իհարկե, հաճելի ա բանավիճելը,ես իհարկե ունեմ հակադարձ ասելիք, բայց էլ չեմ շարունակի, նախ որ Շուշանը չնեղանա :), երկրորդն էլ քանի որ արագ չեմ կարում տպեմ, մինչև էտքանը երկար-բարակ գրում եմ, իմը ինձ ա հասնում :) ))))), գուցե մի օր առիթ կլինի, կշարունակենք այս բանավեճը :)

  • Կրքերը թեժացան… թեմայից շեղվեցին… ու այստեղ իր «չար» գործն արեց մոդերատորը !!!
    Քոմենթի հեղինակի միտքը հանվել է կայքի ադմինիստրատորի կողմից: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

    • Marianna`

      Կրքերը թեժացան… թեմայից շեղվեցին… ու այստեղ իր «չար» գործն արեց մոդերատորը !!!
      Քոմենթի հեղինակի միտքը հանվել է կայքի ադմինիստրատորի կողմից: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

      • Կրքերը թեժացան… թեմայից շեղվեցին… ու այստեղ իր «չար» գործն արեց մոդերատորը !!!
        Քոմենթի հեղինակի միտքը հանվել է կայքի ադմինիստրատորի կողմից: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

  • Maga`

    Ես չեմ փորձի վերը նշված խնդրին իրավաբանական վերլուծություն տալ այն պարզ պատճառով, որ ես իրավաբան չեն:Ես այն կարծիքի եմ, որ բոլոր դժվարությունները մարդու համար են եւ նա կարող է դրանք հաղթահարել,իսկ ինքնասպանությունը շատ հեշտ քայլ է թույլերի համար:Ու եթե դու ունես ապրելու իրավունք չի կարելի հրաժարվել դրանից:
    Իմ ասածը չի նշանակում, որ ես մեղադրում եմ ինքնասպանություն գործողներին….ամեն դեպքում ինձ թվում է, մեզանից յուրաքանչյուրը անհրաժեշտ ենք տիեզերքին լիակատար ամբողջություն դառնալու համար եւ միայն մեր բնական մահը չի խաթարում այդ ամբողջության իդյալականությունը:

    • Ani Kirakosyan`

      Ես ամենեւին չեմ կարծում, թե ինքնասպանություն գործում են թույլ մարդիկ, հակառակը` … Թույլը մարդը չի կարա ինքն իրան սպանի, դրա համար ուժ ա պետք: Եվ ընդհանրապես, կարծում եմ, կյանքում հնարավոր ա լինեն այնպիսի պահեր, կամ կան այնպիսի ճակատագրեր, երբ ինքնասպանությունը կարող է միակ փրկության ելքը լինել … ասենք մարդը հայտնվում ա այնպիսսի իրավիճակում, երբ ինքնասպանություն գործելով կարող ա կփրկի իր ընտանիքին… (ես էս քոմենթները կարդալուց ֆիլմեր էի հիշում)…:)
      Եվ մտածում եմ, որ պետությունը ոչ մի ձեւ չպիտի միջամտի էս հարցում… ի~նչ բժշկական հարկադրանք, ի~նչ բան… տանեն իսկականից գիժ սարքեն…
      Հաբեթի մտքի հետ համաձայն եմ. մարդիկ կան, որ պարտավոր են դա անել… ինքնասպան լինել:))))
      Իսկ էֆթանազիայի պահով կասեմ, որ միանշանակ էդ հարցին հնարավոր չի պատասխանել… համենայն դեպս ես չեմ կարում կոնկրետ պատասխանը գտնեմ դրա… ամեն դեպք, ամեն ճակատագիր իր առանձնահատկություններն ունի… եղել են, չէ, դեպքեր, երբ 20 տարի հետո առողջացել են, բայց եղել են, որ տարիներ շարունակ կոմայի մեջ ու ոչինչ… ո?րն ա, էլի, ճիշտը, ո?նց իմանալ…
      Շատ բարդ հարցեր են… ամեն դեպքում քննարկելը երեւի ճիշտ է, չնայած…

  • Lendrush`

    Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե ինքնասպանությունը պատասխանատվություն չառաջացնող արարք է, այլ ինքնասպանության փորձը, երբ անձը անկախ իր կամքից ողջ է մնում, այսինքն եթե ասում ենք ինքնասպանությունը պատասխանատվություն չառաջացնող արարք է, տվյալ դեպքում երբ վերջինս հասնում է իր վերջնական մտադրությանը և վրա է հասնում անձի մահը, էլ ինչ պատասխանատվության մասին է խոսքը, սուբյեկտը ով է???
    դրա համար ճիշտ է ձևակերպել հետևյալ կերպ.
    ինքնասպանության փորձը պատասխանատվություն չառաջացնող արարք է:
    Հարգանքով` Լենդրուշ Հովհաննիսյան

Թողնել գրառում

Աստղանշով նշված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:

XHTML: կարող եք օգտագործել հետևյալ թագերը` <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

 

«Գնալ Էջի Սկիզբ»


  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել