ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ (բանավոր պայմանագիր)
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ Կառավարությունը օրենսդրին անհետաձգելի կարգով ներկայացրել է Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ, որը թեև ընդունվել է առաջին ընթերցմամբ, բայց բավականին լուրջ առարկությունների տեղիք է տվել։ Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, ըստ Կառավարության, նպատակ ունեն պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները և դրանք համապատասխանեցել ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ կոնվենցիաներով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին։ Սույն քննարկմամբ կանդրադառնանք դրանցից մի քանիսին:
Այսպիսով, ըստ գործող օրենքի, աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են գործատուի և աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, որը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքային հարաբերությունների ծագման օրինական հիմք է ճանաչվում միայն գրավոր պայմանագիրը (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 14, հոդված 85 կետ 1):
Ըստ Կառավարության նախագծի` ներդրվում է բանավոր պայմանագրի ինստիտուտը, ինչը նպատակ ունի հնարավորինս նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձևակերպումները (տես հիմնավորումը ): Մյուս կողմից, աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր, եթե դա պահանջում է կողմերից մեկը:
Այսպիսով`
ՀԱՐՑ 1 : Կարո՞ղ է արդյոք պայմանագրին փոխարինել գործատուի իրավական ակտը:
ՀԱՐՑ 2: Առաջարկվող փոփոխությունների համաձայն` աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք է հանդիսանում աշխատանքային պայմանագիրը, թե՞ գործատուի կողմից ընդունած իրավական ակտը:
ՀԱՐՑ 3 : Որքանով է նախագծով հետապնդվող նպատակը համահունչ ստվերային աշխատաշուկան օրինական դաշտ բերելու նպատակին:
ՀԱՐՑ 4 : Ձեր առաջարկը:
Կանխավ շնորհակալություն բոլորին` քննարկմանը մասնակցելու համար
Քննարկումը նախապատրաստեց Արմեն Մարտիրոսյանը, խմբագրեց` Գևորգ Հակոբյանը
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Բաժին` Քննարկում. 24.05.2010թ.
Առարկա: պայմանագիր.
«հասցե»







Բոլորին հայտնի է, որ հանրապետությունում գոյություն ունի ստվերային զբաղվածություն, իսկ բանավոր պայմանագիրը հնարավորություն կտա ավելացնել թաքնված զբաղվածության ցուցանիշները: Կառավարությունն այս քայլով ցույց է տալիս իր անզորությունը պայքարելու այդ ստվերային գործունեության դեմ:
Բացի դրանից կավելանան դեպքերը գործատուները չեն վճարի առհասարակ կամ կվճարեն պակաս գումար:
Ստվերային զբաղվածություն այո կա. Բայց իմ կարծիքով նախագիծը ուղղված է հենց ստվերային զբաղվածության վերացմանը` դաշտի լիբերալիզացման միջոցով: Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր պայմանագրի կիրառությունը: Աշխատանքային օրենսգրքի սահամանափակումը միայն գրավոր պայմանագրով հիմնավորված երբեք չի եղել:
Հարգելի Վաչագան, կառավարությունը գործատուների հակաօրինական գործունեությունը օրինական դաշտ է բերում, նրանց տալով ավելի մեծ հնարավորություններ, որը հիմնավորված չէ: Մի բան լավ հիշեք, որ Աշխատանքային օրենսգրքում մինչ օրս ամրագրված գրավոր պայմանագիր հասկացությունը երաշխիք էր յուրաքանչյուրի համար` պետությունն իր աշխատող քաղաքացու շահերը հենց դրա միջոցով էր պաշտպանում անբարեխիղճ գործատուից:
Լրիվ համաձայն եմ Արմենի հետ, շնորհակալություն եմ հայտնում Արմենին և Գևորգին նման հետաքրքիր քննարկում կազմակերպելու համար: Հուսով եմ, հետագայում նույնպես կշարունակեք նման հետաքրքիր ու արդյունավետ գործունեությունը :)
Indz tvum e iravakan arumov aveli husali e gravor paymanagri knqum@ namanavand hetevanqneri arumov!!!
Շնորհակալություն Ձեզ, հարգելի Միլենա, որ հետաքրքրվում եք նման թեմաներով, մենք Ձեզ հուսախաբ չենք անի, շարունակեք հետևել մեզ, եթե ունեք որևէ նկատառում բուն հարցի հետ կապված, ուրախ կլինեմ քննարկել այն: Թույլ տվեք նկատեմ, որ շաատ գեղեցիկ անուն ունեք:)
Ես այն կարծիքին եմ, որ մեր կառավարությունը ոչինչ հենց էնպես չի անում: Առանց էդ էլ աշխատողը Հայաստանում շատ վատ է պաշտպանված, ու նույնիսկ պայմանագիրը բավականաչափ պաշտպանություն չէ անբարեխիղճ գործատուից: Կարծում եմ այս նախաձեռնությունը օլիգարխներին իրավական պաշտպանություն տալու համար է:
Հարգարժան մասնակիցներ, շնորհակալություն մասնակցության համար և կարծիքներ փոխանակելու համար: Խնդրում ենք նաև ներկայացնել ձեր տեսակետների մանրակրկիտ, իսկ հնարավորության դեպքում իրավաբանական հիմնավորումները:
Շատ հետաքրքիր քննարկում է. կարծիքս այն է, որ բանավոր պայմանագիրը ,անգամ եթե իր ինչ-որ առավելությունների / որպիսիք ես չեմ տեսնում / շնորհիվ ուշադրության է արժանացել, չի բխում աշխատանքային օրենսդրության սկզբունքներից, չի ապահովում աշխատանքային իրավունքների իրականացման երաշխիքները: Գտնում եմ, որ աշխատանքային ցանկացած պայմանագրի կազմում չի կարող որևէ լուրջ դժվարություն առաջացնել: Գրավոր փաստաթուղթը գոնե հնարավություն է տալիս խախտված իրավունքները վերականգնել ավելի արագ և արդյունավետ: Իսկ այն որ քաղ.օրենսգիրքը նախատեսում է բանավոր պայմանագրեր, որևէ էական նշանակություն չունի, քանի որ աշխատանքային պայմանագիրը իր դերով ով բովանդակությամբ հատուկ է առանձնացված քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից` այն հաստատում է որ աշխատանքային հարաբերությունները ունեն կայուն բնույթ, չեն կարող առաջանալ մեկանգամյա ծառայության մատուցման դեպքում և այլն: Եթե չկան կայուն աշխատանքաիրավական հարաբերություններ, որոնք չեն պարտադրում գործատուին կնքել աշխ. պայմանագիր որպես կարևոր երաշխիք, վերջինս ազատ է իր աշխատողի հետ կնքել քաղ.պայմանագիր , նաև բանավոր կերպով: Ամփոփելով ասեմ, որ ներկա օրենսդրությունը վատ չի գործում, և նոր նախագծի ընդունումը, որի ապագան շատ մշուշոտ է, լուրջ հիմնավորումներ չունի:
Es ameny parz mardkayin tsulucian argasiqn e yndameny… inchpes kareli e mardu banavor xosqin es darum havatal?
Եկեք պատկերացնենք հետևյալ դեպքը, երբ գործատուի և աշխատողի միջև չկա գրավոր աշխատանքային պայմանագիր և վերջիններիս միջև այնպիսի վեճ է առաջացել, որը պետք է լուծվի դատական կարգով, այս դեպքում առաջ են գալիս մի շարք խնդիրներ և առաջանում է վկա գտնելու անհրաժեշտություն, օրինակ, եթե գործատուն անհիմն կերպով աշխատանքից ազատում է իր աշխատողին, ապա վերջինս պետք է որպես վկա հրավիրի մյուս աշխատակիցներին, որը, իրհարկե, լուրջ բարդությունների հետ է կապված:
Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ: Բանավոր պայմանագիրը այդքան էլ վատ երևույթ չի և աշխատողի իրավունքները ոչ մի կերպ չի ոտնահարում: Աշխատողի աշխատանքային իրավունքները և երաշխիքները պաշտպանվում են նույն ծավալով, ինչ նախկինում: Իսկ բանավոր պայմանագրի դեպքում նույնպես կա գործատուի գրավոր հրամանը, որը ծառայում է աշատանքային նույն հարաբերությունների պաշտպանությանը: Ուղակի պարզեցվում է աշխատանքային հարաբերությունների ստեղծման կարգը: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որովհետև հրամանի միջոցով աշխատանքային հարաբերության ստեղծումը կիրառվում է նաև քաղծառայության ոլորտում: Ինչքանով գիտեմ, բանավոր պայմանագիր կիրառվում է նաև մի շարք արտասահմանյան երկրներում:
Հարգելի Վաչագան, տպավորություն է ստեղծվում, կարծես Դուք Կառավարության ներկայացուցիչը լինեք, եթե դիտել եք ԱԺ նիստը կհասկանաք, թե խոսքն ինչի մասին է, միայն գեղեցիկ նախադասություններ գրելով տեսակետ չեն հիմնավորում, հավատացեք, եթե դժվար չէ, իմ վերջին հաղորդագրությունը հիմնավորեք Ձեր տեսանկյունից, ինչ կպատահի այդ աշխատողի հետ և բարի եղեք պատասխանել իմ կողմից առաջարկված հարցերին, մասնավորապես` առաջին և երկրորդ հարցերին, ևս մեկ նկատառում, եթե կարելի է բերեք մի քանի զարգացած երկրների օրինակներ, որտեղ կիրառվում է աշխատանքային բանավոր պայմանագիրը, եթե անգամ լինեն, չպետք է մոռանալ հայկական առանձնահատկությունների մասին:
Я, как около 10-ти лет работающий в разных ролях; как штатный работник и менеджер считаю, что желательно и надежнее, чтоб обе стороны подписывали, a так же, ставили печать на договоре, ввиду минования дальнейших неурядиц в рабочем процессе.
Հարգելիներս թե գրավոր, թե բանավոր պայմանագրի դեպքում կազմվում է գրավոր հրաման: Հրամանը պատշաճ կերպով ծանուցվում է աշխատողին, և նրանից վերցվում է ստորագրություն հրամանին ծանոթանալու և այն ընդունելու վերաբերյալ: Սա ընդունված ընթացակարգ է: Աշխատանքային հարաբերությունը, ըստ էության ծագում է և հավաստվում է գործատուի և աշխատողի կողմից ստորագրված հրամանի միջոցով: Ընդ որում, տիպային հրամանը իմ կարծիքով ավելի լավ կարող է ապահովել աշխատանքային պայմանների ամրագրումը, քան պայմանագիրը: Հարգելի Արմեն, Ես պաշտոնյայի կարգավիճակով չեմ մասնակցում այս քննարկմանը: Բացի դրանից, բոլորով «հարձակվել եք» բանավոր պայմանագրի և իմ վրա, բայց ես դեռ ձեր կողմից որևէ լուրջ հակափաստարկի կամ հիմնավորման չեմ հանդիպել:
Իմ անհամաձայնությունը բանավոր պայմանագրի կապակցությամբ արտահայտվում է հետևյալում: 1.Նախ, կարծում եմ աշխատանքային հարաբերությունները ամեն դեպքում քաղաքացիական հարաբերություններ են, որոնց բնորոշ է կողմերի հավասարությունը, ինչից էլ բխում է որ այդ հարաբերությունները պետք է սահմանվեն կարգավորվեն և դադարեն պայմանագրով: Հրամանը վարչաիրավական բնույթի փաստաթուղթ է: Գործատուն այս դեպքում իրականացնում է տնօրինչական գործունեություն` արձակելով հրաման, ինչը սկզբունքորեն չի բխում կողմերի հավասարությունից առնվազն ձևական առումով: Այդ իսկ պատճառով, կարծում եմ գործատուին իրավական ակտը չի կարող փոխարինել պայմանագրին: 2.Աշխատանքային հարաբերության ծագման պահը չի կարող կարգավորվել հրամանով, որովհետև աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություները ծագում են փոխադարձ համաձայնությամբ: Աշխատանքային պայմանագիրը կոնսենսուալ պայմանագիր է, ուստի հարաբերության ծագման հիմք չի կարող լինել միայն մի կողմի ակտը: Մյուս կողմից, ետե այդ հարաբերության ծագման հիմքԹ դառնում է հրամանը, թե բանավոր, թե գրավոր պայմանագրի կնքումը հարաբերության ստեղծման տեսանկյունից դառնում է անիմաստ: 3.Գրավոր պայմանագիրը իմաստ չունի փոխարինել կամ լրացնել բանավոր պայմանագրով, եթե գործատուի իրավական ակտը` հրամանը, կատարում է նույն ֆունկցիան (այն է կողմերի միջև համաձայնության հասնելու փաստի ապացուցումը), ինչ գրավոր պայմանագիրը:
Չգիտեմ ով ինչպես է մտածում, բայց ես կտրականապես դեմ եմ բանավոր աշխատանքային պայմանագրին: Այսօր գործատուներից շատերը խուսափում են և հաճախ օրենքի խախտմամբ գրավոր պայմանագիր չեն կնքում աշխատողների հետ:Մեզ` ապագա աշխատողներիս ու ներկա աշխատողներին որևէ առավելություն չի տա բանավոր պայմանագիրը ես վստահ եմ, ուստի անհիմն է նման նախագծի հաստատումը: Դրանով ավելի շատ կխախտվեն աշխատողների իրավունքները ու քիչ հավատացախ եմ, որ հնարավոր կլինի պաշտպանել այդպիսի իրավիճակում ու հայ աշխատողին!!!
Հարգելի Վաչագան, հավատացնում եմ Ձեզ, որ ոչ ոք Ձեզ վրա <>, այս քննարկմանը մասնակցում են քաղաքակիրթ մարդիկ և սխալ է նման սխալ ձևակերպումներ տալ իրադարձություններին, ես շատ ուրախ եմ, որ մենք նաև հակափաստարկներ ենք տեսնում, իհարկե, դա շատ գովելի է, իսկ բանավոր պայմանագրի թերություններն առավել քան ակնհայտ են, պետք չէ լինել լուրջ իրավաբան, որ հասկանաս, թե ինչ վտանգների առջև կարող ենք կանգնել հայտնի օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են գտնվում և հավատացեք, որ ոչ ոք(բացառությամբ խոշոր և միջին գործարարների, այսինքն հիմնական գործատուների)այսօր պատրաստ չէ նման փոփոխությունների, դրանք ավելի մեծ չափերի կհասցնեն, առանց այն էլ լայն մասշտաբներ ընդգրկող ստվերային զբաղվածությանը:
Հանաձայն եմ քեզ հետ Գևորգ ջան: Իմ կարծիքով, այնքան էլ հստակ չէ տրված ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածի ձևակերպումը. որն առաջարկում է օրնեսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <>: Այստեղ անհասկանալի է հետևյալը` աշխատանքային հարաբերություններն առաջանում են պայմանագրի, թե գործատուի ընդունած իրավական ակտի հետևանքով: Եթե այդ հարաբերություններն առաջանում են իրավական ակտի ընդունումից հետո, ապա այստեղ գոյություն ունի անհավասարության խնդիր գործատուի և աշխատողի միջև:
Iskapes shat hetqrqir ev ardiakan xndir eq qnnarkum. Es liovin kisum em ayn tesaket@, vor mer hasarakutyan hamar banavor paymanagir@ lracucich xndirneri arajacman patchar en handisanum. Ekeq hamacaynvenq, vor ete konkret paymanagrum nshvac en ayn partakanutyunner@ ev iravunqner@ vorn uni ashxatox@ ev gorcatun aveli djvar klini gorcatuyi ev ashxatoxi koxmic xaxtel dranq, kam lracucich partakanutyunner bardel ashxatoxi vra, vor@ zargacac erkrnerum “pashtoni charashahum” en anvanum, hetevabar paymanagir@ cankali e qani vor ayn lracucich erashxiq e ashxatoxi ev gorcatuyi hamar pashtpanelu irenc iravunqner@.
Գոնե առաջիկա 10 տարիների ընթացքում մեր պետությունում որևէ հարաբերություն բանավոր պայմանի հիման վրա սկսելը մեղմ ասած միամտություն կլինի:
Կարծում եմ, որ բանավոր պայմանագրի դեպքում կառաջանան որոշակի դժվարություններ` կապված ապացուցման հետ: Ինչ վերաբերում է գրավոր պայմանագրին, ապա մի հարցադրում եմ ուզում անել` աշխատանքային ո?ր հարաբերությունները չկարողացավ կարգավերոլ գրավոր պայմանագիրը եւ ինչ խնդիրներ առաջ կանգնեց գործադիիրը, որ որոշեց սահմանել բանավոր պայմանագիրը` որպես աշխատանքային հարաբերությունները կարգավորող լրացուցիչ միջոց: Կարծում եմ` սա ստվերային տնտեսության խրախուսման, ինչպեսեւ դատական համակարգին վեճերը առագ լուծելու հնարավորություն է տալիս, այսինքն` դատարանը ապացույցների բացակայությամբ գործերը կարճելու մեծ լրազորութւուններ է տալիս: Եվ կոռուպցիայի այս ահռելի չափերի պարագայում ինչպես միշտ տուժելու է աշխատողը, եւ ոչ գործատուն:
Հարգելի Սրբուհի, ապացուցման ոչ մի խնդիր էլ չի կարող առաջանալ: Գործատուի հրամանը ապացուցում է ամեն ինչ: Ինչ վերաբերվում է ստվերային տնտեսությանը, ապա ըստ իսմ, այստեղ նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի: Ձեր անհանգստության պատճառը, ինչպես ես հասկացա, աշխատուժի շահագործումն է առանց համապատասխան գրանցման: Սակայն ձեր անհանգստությունը պատճառ չունի, որովհետև հրամանի միջոցով գրանցում իրականացնելը պարտադիր է, դա հստակ բխում է կառավարության նախագծից:
Aystex karox e arachanel shaheri baxum, gorcatun ogtagorcum e “vettoi iravunq” ev araj e galis ashxatanqayin haraberutyunneri anhavasarutyun, sakayn hraparakayin paymanagreri ev carayutyunneri matucman ashxatanqayin masov paymanagrerum ays druyty karox e gorcel tipayin linelov koxmeri hamar. Ashxatanqayin paymanagrery yst volorti shat specifik en ev hnaravor en tarber tesaki confliktner ashxatoxneri ev gorcatuneri mijev.
Օրենսգրքի նախագիծը, նախատեսելով բանավոր աշխատանքային պայմանագրի կնքում, նպատակ ունի հնարավորինս պարզեցնել գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների բնույթը: Օրենքի նախագծով ընձեռնվող հնարավորությունը թույլ է տալիս խուսափել լրացուցիչ փաստաթղթատարությունից և կնքել բանավոր աշխատանքային պայմանագիր: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուի և աշխատողի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր, կողմերի միջև հարաբերությունները հավաստվում են գործատուի ընդունած իրավական ակտով, որը ըստ էության պարունակելու է միայն կողմերի մասին տեղեկատվություն և զերծ է լինելու փոխադարձ իրավունքների և պարտականությունների թվարկումից: Առաջին հայացքից կարող է և, արդարացիորեն, նաև բնական է, որ տպավորություն է ստեղծվում, թե սա միտում ունի ավելի նվազեցնել աշխատողների պաշպանվածության աստիճանը, քանի որ եթե չկա պայմանագիր, չկա նշված իրավունքների-պարտականությունների շրջանակ, ուրեմն չի կարող նաև աշխատողը հավակնել արդյունավետ իրավական պաշտպանության: Սակայն պետք է նշեմ, որ բանավոր աշխատանքային պայմանագրի կնքման և գործատուի իրավական ակտի ընդունման պարագայում, աշխատողը ունի այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք ամրագրված են Աշխատանքային օրենսգրքում: Այլ կերպ ասած, բանավոր աշխատանքային պայմանագիր կնքվում է միայն այն դեպքերում, երբ աշխատողն աշխատելու է Աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն պայմաններով` նվազագույն աշխատավարձ…..և այլն մյուս բոլոր դեպքերում պայմանագրի գրավոր կնքումը պարտադիր է: Սակայն օրենսգրքի նախագիծը նույնիսկ նվազագույն պայմաններով աշխատանքի ընդունման պարագայում հնարավորություն և ԻՐԱՎՈՒՆՔ է տալիս աշխատողին պահանջել իր հետ կնքելու գրավոր աշխատանքային պայմանագիր: Հետևաբար օրենսգրքի նախագիծը լրացուցիչ հնարավորություն է տալիս կողմերին օրենսգրքում ամրագրված դրույթները նույնությամբ իրենց միջև կնքված պայմանգրում թվարկելուց խուսափել: Իսկ թե պայմանգրի կնքման ձևը ինչպիսին կլինի, թողնված է կողմերի և գլխավորապես` աշխատողի ընտրությանը: Նախագծի 4-րդ հոդվածի տրամաբանությունը սա է, ինչը նշանակում է, որ դատարանի առջև ապացուցման բարդություն չի կարող առաջանալ, քանի որ կա գործատուի հրաման և աշխատանքային օրենսգիրք, որը հստակ ամրագրում է աշխատանքային հարաբերության կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը:
Իսկ եթե աշխատողը պահանջի կնքել գրավոր պայմանագիր, իսկ գործատուն մերժի, ինչպես է ապահովվելու գրավոր պայմանագրի կնքումը մեկի պահանջով:
Մեր քննարկման մեջ անդրադարձել էինք նաև մի այլ հարցի` «[ա]ռաջարկվող փոփոխությունների համաձայն` աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք է հանդիսանում աշխատանքային պայմանագիրը, թե՞ գործատուի կողմից ընդունած իրավական ակտը», և եթե իրավական ակտը, ապա որքանով են աշխատանքային հարաբերությունները շարունակում մնալ պայմանագրային իրենց բնույթով:
Շատ ճիշտ են դիտարկումները, թերևս հենց այդ մտավախությունից ելնելով էլ և աշխատողի շահերի պաշտպանության նպատակ ունենալով էլ նախատեսվում է բանավոր պայմանագրի կնքումը բացառապես այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքի է անցնելու նվազագույն պայմաններով, քանի որ գործատուի մերժման պարագայում նույնիսկ կնքել պայմանագիրը գրավոր` աշխատողը կունենա արդյունավետ դատական պաշտպանություն. չէ որ իրենքն աշխատանքի է ընդունվել միայն նվազագույն պայմաններով, իսկ դրանք արդեն իսկ ամրագրված են Աշխատանքային օրենսգրքում:ԵՎ գործատուի իրավական ակտի առկայությունն արդեն խոսում է աշխատանքային հարաբերությունների առկայության մասին:
Ինչ վերաբերում է աշխատանքայինն հարաբերությունների իրավական հիմքին, ապա բանավոր պայմանագրի դեպքում որպես այդպիսին է իրավական ակտը գործատուի: Աշխ. հարաբերությունները շարունակում են իրենց բնույթով մնալ աշխատանքային այն հանգամանքի ուժով, որ աշխատողը աշխատում է ժամանակավոր հիմունքներով:
Բայց այդ դեպքում ստացվում է, որ պետությունը քաջալերում է նվազագույն աշխատավարձով ժամանակավոր աշխատանքը, որովհետև գործատուները ավելի հակված կլինեն բանավոր աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունել աշխատողներին, ինչը իր հերթին ավելի կէժանացնի աշխատուժը Հայաստանում:
Ես կարծում եմ,որ գործատուի և աշխատողի փոխհարաբերություններում գործում է`ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր,հայկական տարբերակը: Այդ որ մի աշխատանքի ընդունվող մարդը համարձակություն կունենա գործատուին իր կամքը թելադրելու և գրավոր պայմանագիր կնքելու պահանջ ներկայացնելու:Գործատուին էլ ավելորդ գլխացավանք պետք չի,որ գործատուն գրավոր պայմանագիր կնքի:Այսինքն գործատուն աշխատանքի է ընդունում միայն հրամանով և ի սկզբանե գործատուն ունենում է միայն իրավունքներ, իսկ աշխատողը միայն պարտականություններ:
Մենք մի քանի դար հետ ենք գնում:
Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը արդեն ընդունվել է և մտել է ուժի մեջ: Բանավոր պայմանագրի վերաբերյալ նախագծի դրույթները օրենք չեն դարձել: Այժմ աշխատանքային օրենսգրքում, ինչպես և նախկինում, բանավոր պայմանագիր չի նախատեսված:
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3869&lang=arm
Բարեվ ձեզ, ցավում եմ,սակայն այսօր գործատուները հարմար առիթ ունեն երկու ամսով իրենց աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդի իրենց հաշվին,այ քեզ նորություն: