RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Հեղինակ`

Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ կետը պետք է ենթարկվի փոփոխության

Այս աշխատանքում փորձ է արվում հիմնավորել, որ Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ մասը թերի է և պետք է ենթարկվի փոփոխության, որովհետև այն չի նախատեսում նոտարի կողմից կտակարարին վերջինիս որոշ կարևոր իրավունքների պարզաբանման պահանջ, ինչպես նաև` այդ պարզաբանման արձանագրում:

Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը (Քաղ. օր. 1205 հոդ. 6 մաս): Նորմն ամրագրում է միայն ժառանգի նկատմամբ կտակարարի ունեցած պարտավորության նոտարի կողմից կտակարարին պարզաբանելու պարտականությունը, այլ իրավունքների և պարտականությունների պարզաբանման պարտավորություն նոտարը չունի: Սակայն ուշադրության են արժանի մի շարք այլ նորմեր. մասնավորապես` Քաղ. օր-ի 1199-րդ հոդվածը, համաձայն որի կտակարարը կարող է կազմել կտակ ցանկացած, անգամ ապագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ, կազմել կտակ ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքի վերաբերյալ: Քաղ. օր-ի 1202-րդ հոդվածի բովանդակության կարևորությունը կայանում է նրանում, որ կտակարարին իրավունք է տալիս կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը: Իսկ Քաղ. օր-ի 1203 հոդվածը վերաբերում է կտակի ձևին` կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից, հիշյալ դրույթի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ սովորաբար հիշյալ նորմերի պարզաբանման դեպքում կտակի վրա համապատասխան նշում է կատարվում` պարզաբանման փաստը արձանագրելու նպատակով, վերջինս ամրագրված է ՌԴ Քաղ. օր-ի 1125 հոդ-ի 6-րդ մասում:

Ընդհանրացնելով վերոհիշյալը` կարծում ենք, որ Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ մասը թերի է և առաջարկվում է այն խմբագրել հետևյալ խմբագրությամբ. «Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել 1194, 1199, 1202, 1203 հոդվածների բովանդակությունը և կտակի վրա կատարել համապատասխան գրառում»: Առաջարկության իմաստը կայանում է նրանում, որպեսզի կտակարարն ավելի շատ տեղեկացված լինի իր իրավունքների մասին, մասնավորապես` 1199-ի միջոցով` ժառանգվող գույքի, 1202-ի միջոցով` կտակը ցանկացած ժամանակ վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու իրավունքի, և 1203-ի միջոցով` կտակի ձևի մասին:

Օգտագործված գրականություն` Каминская, Наталья Львовна, Правовые проблемы наследования по завещанию в российском гражданском праве

Բաժին` Հոդված. 05.01.2011թ.
Առարկա: , , , , , , , , .


1 գրառում

Թողնել գրառում

Աստղանշով նշված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:

XHTML: կարող եք օգտագործել հետևյալ թագերը` <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

 

«Գնալ Էջի Սկիզբ»


  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել