RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Հեղինակ`

Օրինական ամուսնություն Ֆեյսբուքով?

Lex rei sitae սկզբունքի համաձայն իրավահարաբերությունը ղեկավարվում է այն վայրի օրենսդրությամբ, որտեղ վերջինս կատարվում է:

Հայաստանում տանը նստած Ֆեյսբուքն օգտագործելիս Ձեր գործողությունները չեն կարգավորվում ՀՀ օրենսդրությամբ: Համակարգչի միջոցով Ձեր կատարած գործողությունները արտացոլվում են աշխարհի մյուս ծայրում տարբեր նահանգներով սփռված բազմաթիվ համակարգիչներից և սերվերներից բաղկացած ֆեյսբուքյան համակարգում և հետևապես կարգավորվում են վերջինիս գտնվելու վայրի օրենսդրության ներքո:

Ֆեյսբուքի գրասենյակը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, սակայն ֆեյսբուքի օգտագործման պայմանագրի համաձայն միայն ֆեյսբուքի և Ձեր միջև հարաբերություններն են կարգավորվում Կալիֆորնիայի օրենսդրությամբ (http://www.facebook.com/terms.php):

Մնացած իրավահարաբերությունները կարգավորվում են lex rei sitae սկզբունքի ներքո:

Համաձայն ԱՄՆ Տեխաս նահանգի օրենսդրության` անձին մի քանի անգամ որպես Ձեր կինը կամ ամուսինը հայտարարելիս տեղի է ունենում օրինական ամուսնություն (http://legal-forms-kit.com/legal-jokes/dumb-laws.html):

Եթե Ֆեյսբուքում հայտարարեք, որ ամուսնացել եք, ապա դա կհանդիսանա բազմակի հայտարարություն, որովհետև իրականացվել է սոցիալական ցանցում, իսկ հարաբերությունը տեղի կունենա Ձեր և մյուս անձի միջև (ոչ Ֆեյսբուքի): Ձեր գործողությունները արտացոլվելով ԱՄՆ տարբեր նահանգներում գտնվող սերվերներում չեն ունենա իրավաբանական հետևանքներ, բայց այն պահից սկսած, երբ դրանք կարտացոլվեն Տեխասում գտնվող սերվերում, կգործի Տեխասի օրենսդրությունը, և մեխանիկորեն կդառնաք իսկապես ամուսնացած:

Այն մարդկանց, ով արդեն արել է նման բան, կարող ենք շնորհավորել ամուսնության կապակցությամբ և մաղթել երկար ամուսնական կյանք: Ի դեպ, կարող եք պահանջել նաև ՀՀ իրավապահ մարմիններից գրանցելու Ձեր ամուսնությունը, որովհետև նման պարագայում պետական մարմինները նորից պետք է առաջնորդվեն արտասահմանյան օրենսդրութմաբ ;)

Բաժին` Հումոր. 02.04.2011թ.
Առարկա: , , , .


2 գրառում

Թողնել գրառում

Աստղանշով նշված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:

XHTML: կարող եք օգտագործել հետևյալ թագերը` <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

 

«Գնալ Էջի Սկիզբ»


  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել