[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության և Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ սեպտեմբերի 15-ին և 19-ին կազմակերպում է գործնական աշխատաժողովներ իրավաբանների և իրավունքի ոլորտի այլ մասնագետների համար:
Աշխատաժողովների նպատակն է ինչպես ՀՀ դատարանների կողմից եվրոպական դատարանի նախադեպերի կիրառության պրակտիկայի ուսումնասիրության առավել կարևոր արդյունքների ներկայացումը, այնպես էլ՝ որոշ պրակտիկ խնդիրների լուծման համար մասնակիցների համապատասխան կարողությունների զարգացումը: Անդրադարձ կկատարվի այն հարցերին, թե ինչպես գտնել կոնկրետ գործին առնչվող Եվրոպական դատարանի որոշումները, ինչպես օգտագործել Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները որոշակի գործերի շրջանակներում` առավել արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար: Կկազմակերպվի ՀՀ Վճռաբեկ դատարանի առավել հետաքրքրական որոշումների քննարկում:
Աշխատաժողովներին մասնակցությունը անհրաժեշտ է հաստատել` զանգահարելով 010 52 48 86 հեռախոսահամարով, կամ կազմակերպության էլ. փոստին (info@prwb.am) ուղարկված նամակում նշելով անուն-ազգանունը, մասնագիտությունը, կրթական աստիճանը, աշխատանքային գործունեության բնագավառն ու պաշտոնը: Հետադարձ կապի պահպանման համար ցանկալի է նաև հեռախոսահամարի նշումը:
Գրանցման վերջնաժամկետն է 2011թ. սեպտեմբերի 13-ը: Տեղերը սահմանափակ են: Տե՛ս նաև https://www.facebook.com/event.php?eid=279357078757756






