Արդյոք ամուսինը և մերձավոր ազգականները ենթակա են պատասխանատվության հանցագործության մասին իմանալ չհայտնելու համար
Արդյոք ամուսինը և մերձավոր ազգականները ենթակա են պատասխանատվության հանցագործության մասին իմանալ չհայտնելու համար:
Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց (ՀՀ քր. դատ. օր.-ի 20-րդ հոդված):
Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն: (ՀՀ քր. օր.-ի 335-րդ հոդված):
Վերոգրյալից հետևում է, որ ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար ենթակա չեն քրեական պատասխանատվության:
Բաժին` Մեմո. 15.01.2013թ.
Առարկա: 335, crime, penal, Penal Code, relatives.
«հասցե»
Լրագրողական նյութը որպես քրեական գործով ապացույց
Արդյո՞ք լրագրողական նյութը, որտեղ կասկածյալը խոստովանում է իր կողմից կատարված հանցագործության մասին, կարող է՞ օգտավործվել որպես ապացույց:
ՀՀ Սահմաnադրությունը սահմանում է, որ առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ նախատեսված չէ օրենքով (հոդված 23): Սակայն Սահմանադրորթյունը սահմանում է նաև, որ մարդու վերը նշված և մի շարք այլ հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար (հոդված 43): Այսպիսով, այս սահմանադրորեն պաշտպանվող իրավունքները մեր հարցի համատեքստում անհրաժեշտ է բալանսավորել:
…շարունակել
Բաժին` Մեմո. 08.01.2013թ.
Առարկա: criminal, evidence, journalist, penal, proof, video.
«հասցե»
ՍԴՈ-935: Քր.դատ. օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասը Սահամանդրությանը հակասող և անվավեր այնքանով, որքանով...
2010թ. մինչդատական վարույթում կարճված քրեական գործի հետ կապված ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Դատախազը որոշում է կայացրել նոր վարույթ հարուցել, սակայն ՀՀ Քրեական դատավարության 426.1 հոդվածի 1-ին մասը` «նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը» թույլ չի տալիս դա անել մինչդատական վարույթում կարճված գործի դեպքում: 2010թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազը դիմել էր ՀՀ Սահամանադրական դատարան` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումով
…շարունակել
Բաժին` Բրիֆ. 10.07.2011թ.
Առարկա: սահմանադրական, քրեադատավարական.
«հասցե»
ՀՀ քաղաքացին կզրկվի քաղաքացիությունից, եթե ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն ?
Արդյոք ՀՀ քաղաքացին կզրկվի ՀՀ քաղաքացիությունից, եթե ՀՀ օրենսդրությունը խախտելով ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու հարաբերությունները կարգավորվում են 1995 թ. նոյեմբերի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով:
Օրենքի 13.1 հոդվածում ամրագրված է, որ «երկքաղաքացի է համարվում այն անձը
…շարունակել
Բաժին` Հոդված, Մեմո. 15.06.2011թ.
Առարկա: Քաղաքացիություն.
«հասցե»
Պատասխանատվությունը պոռնոգրաֆիական ֆիլմեր նկարելու կամ դրանցում նկարվելու համար ՀՀ-ում
Արդյոք Հայաստանի Հանրապետությունում պոռնոգրաֆիական ֆիլմ նկարելու կամ դրանցում նկարահանվելու համար առաջանում է պատասխանատվություն:
Պոռնկագրական բնույթի ֆիլմեր ՀՀ-ում նկարելը ընդհանուր առմամբ արգելված չէ:
Պոռնկագրական նյութերի եւ պոռնկությամբ զբաղվելու վերաբերյալ դրույթները ամրագրված են ՀՀ Քրեական եւ ՀՀ Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքերում:
ՀՀ Քրեական օրենսգրքի 263 հոդվածի համաձայն` «[պ]ոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով,
…շարունակել
Բաժին` Մեմո. 09.02.2011թ.
Առարկա: Դերասան, նկարահանում, պոռնկագրություն, պոռնկագրություն, պոռնկություն, ֆիլմ.
«հասցե»
Ինչպե՞ս կարող են դպրոցի աշակերտները պահանջել հեռացնել ուսուցչին
Ի՞նչ իրավունքի հիման վրա և ինչպե՞ս կարող են դպրոցի աշակերտները պահանջել հեռացնել ուսուցչին:
Սովորողների և մանկավարժ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են 2009 թվականի հուլիսի 10-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նորմերով:
Այդ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը թվարկում է մանկավարժ աշխատողի պարտավորությունները, դրանցից են` հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը, նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները, ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը
…շարունակել
Բաժին` Մեմո. 26.01.2011թ.
Առարկա: Աշակերտ, աշխատանքից հեռացում, ուսուցիչ.
«հասցե»
Սահմանադրությունը բացառություն չի նախատեսում: ՍԴՈ-926
2010թ. հունիսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի` «[ա]նձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ» նորմի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումով
…շարունակել
Բաժին` Բրիֆ. 03.12.2010թ.
Առարկա: ապացույց, Դատավարություն, իրավունք, խոսակցությւոն, Հակասահմանադրական, հեռախոս, մարդու իրավունքների պաշտպան, նամակագրություն, որոշում, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, ՍԴՈ-926, փոստ, քրեական, օմբուդսմեն, օրենսգիրք, օրենք.
«հասցե»
Պայմանագիր Քուվեյթի հետ
2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան որոշելու` 2010 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և Քուվեյթի պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավարությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ըստ համաձայնագրի ՀՀ-ն պարտավորվում է` խրախուսել ներդրումները և ՀՀ տարածքում ստեղծել բարենպաստ պայմաններ Քուվեյթի կողմի ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար և ընդունել այդ ներդրումները ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների համաձայն: ՀՀ տարածքում Քուվեյթի կողմի ներդրողների նկատմամբ ցանկացած ժամանակ ապահովել արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիակատար պաշտպանություն և ապահովություն:
…շարունակել
Բաժին` Տեղեկատվություն. 29.09.2010թ.
Առարկա: Ազգայնացում, Դատարան, իրավունք, Լիբոր, Հակասություն, համաձայնագիր, Հայաստան, ՀՀ, Միջազգային պայմանագիր, նախագահ, ներդրում, որոշում, պահանջ, պայմանագիր, պաշտպանություն, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, ՍԴ, Քուվեյթ, օտար, օտարում.
«հասցե»
Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը
2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան որոշելու` 1947 թ. նոյեմբերի 21-ին Նյու-Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Կոնվենցիային անդամակցելով` ՀՀ-ն պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ, մասնավորապես` մասնագիտացված գործակալությունների, դրանց շինությունների, սեփականության և ակտիվների, արխիվների ու փաստաթղթերի նկատմամբ, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, ապահովել կոնվենցիայով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ներառյալ` դատական ցանկացած միջամտությունից, խուզարկությունից, բռնագրավումից, սեփականազրկումից և ցանկացած այլ միջամտությունից, բացառությամբ որևէ հատուկ դեպքի, երբ նրանք հստակորեն հրաժարվում են այդ անձեռնմխելիությունից: Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներն ու նրանց ընտանիքների անդամներն օժտվում են նույնպիսի արտոնություններով ու անձեռնմխելիությամբ,
…շարունակել
Բաժին` Տեղեկատվություն. 23.09.2010թ.
Առարկա: Անձեռնմխելիություն, Արտոնություններ, իրավունք, հարկ, ՄԱԿ, ՄԱԿ, մաքս, Միավորված ազգերի կազմակերպություն, Նյու-Յորք, որոշում, պաշտպանությւոն, սահմանադրություն, ՍԴ.
«հասցե»
Քննարկում: Դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը
Համաձայն 2002 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի (որը վերաբերվում է դիակային դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու համար դոնորի համաձայնության նախապայմանին), «[փ]ոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ [կամ] հյուսվածքներ կարող են վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն այդ մասին իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տվել է գրավոր համաձայնություն»:
…շարունակել
Բաժին` Քննարկում. 14.06.2010թ.
Առարկա: Դիակային դոնոր, Մարդու իրավունքներ, պաշտպան, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, ՍԴ.
«հասցե»

Մուտք/Ելք




