RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Արմեն Մարտիրոսյան

(1989թ. փետրվարի 10, Մոսկվա): Իրավագետ: Ավարտել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժինը, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանող է: Արդեն 4 տարի է` ծավալում է լայն հասարակական գործունեություն, մասնակցել է մի շարք գիտաժողովների, դատախաղ-մրցույթների և սեմինարների, մասնավորապես` Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթ, Մոդել ԵԱՀԿ համաժողով (լավագույն դերակատար), ՎՊՄԻ-ի կողմից կազմակերպված հանրապետական գիտաժողով (երկրորդ կարգի պատվոգիր): Զբաղվում է մասնավոր գործերով: Հանդիսանում է Հայ բաց իրավաբանական բլոգի համահեղինակ, կայքի ադմինիստրատորներից է, խմբագրող: Վարում է նաև այլ բլոգ: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Արմեն Մարտիրոսյանը հեղինակ է`

Հեղինակ`

Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ կետը պետք է ենթարկվի փոփոխության

Այս աշխատանքում փորձ է արվում հիմնավորել, որ Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ մասը թերի է և պետք է ենթարկվի փոփոխության, որովհետև այն չի նախատեսում նոտարի կողմից կտակարարին վերջինիս որոշ կարևոր իրավունքների պարզաբանման պահանջ, ինչպես նաև` այդ պարզաբանման արձանագրում:

Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը (Քաղ. օր. 1205 հոդ. 6 մաս): Նորմն ամրագրում է միայն ժառանգի նկատմամբ կտակարարի ունեցած պարտավորության նոտարի կողմից կտակարարին պարզաբանելու պարտականությունը, այլ իրավունքների և պարտականությունների պարզաբանման պարտավորություն նոտարը չունի: Սակայն ուշադրության են արժանի մի շարք այլ նորմեր. մասնավորապես` Քաղ. օր-ի 1199-րդ հոդվածը, համաձայն որի կտակարարը կարող է կազմել կտակ ցանկացած, անգամ ապագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ, կազմել կտակ ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքի վերաբերյալ: Քաղ. օր-ի 1202-րդ հոդվածի բովանդակության կարևորությունը կայանում է նրանում, որ կտակարարին իրավունք է տալիս կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը: Իսկ Քաղ. օր-ի 1203 հոդվածը վերաբերում է կտակի ձևին` կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից, հիշյալ դրույթի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
…շարունակել

Բաժին` Հոդված. 05.01.2011թ.
Առարկա: , , , , , , , , .

Հեղինակ`

Ինչպես օգտվել ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգից

ՀՀ դատարաններում տեղադրվել են ինքնասպասարկման կիոսկներ: «Ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգը նախատեսված է հանրությանը մի շարք ծառայություններ մատուցելու համար, որոնք են` դատական գործերի որոնում, պետական տուրքերի վճարում, անհրաժեշտ տեղեկատվություն,  ՀՀ Սահմանադրություն և օրենքներ»:

Կիոսկների սպասարկման ձևը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության կայքի, հետևյալն է` «[հ]ամակարգում գործողությունները իրականացվում են էկրանին հպման միջոցով: Ծառայություններից յուրաքանչյուրն ակտիվացվում է սկզբնական էջից` համանուն կոճակի մեկ հպման դեպքում:
…շարունակել

Բաժին` Տեղեկատվություն. 25.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է

1. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է`
ա) ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
…շարունակել

Բաժին` Տեղեկատվություն. 14.08.2010թ.
Առարկա: , , , , , , , .

Հեղինակ`

Կտակի կազմման ժամանակ վկաներ չպետք է լինեն նաև …

Այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող լինել վկա և կտակարարի փոխարեն ստորագրել կտակը, թերի է, որովհետև այն չի ներառում նաև այլ շահագրգիռ ազգականների:

Ինչպես գիտենք, «[կ]տակը կազմելիս և վավերացնելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա, իսկ երբ կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վերջինիս ներկայությունը պարտադիր է» (Քաղ.օր 1205 մաս 4): Այն դեպքերում, երբ կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ,
…շարունակել

Բաժին` Հոդված. 28.06.2010թ.
Առարկա: , , , , , , , .

  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել