RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Բաժին: «Հոդված»

Արամ Օրբելյան, Անշարժ գույքի առուվաճառքը կառուցվող շենքում

http://orbelyan.wordpress.com/2013/02/21/00/

Հրապարակել է ը, Հոդված բաժնում. 04.03.2013թ.

Հեղինակ`

Բնօրինակ թե պատճեն, Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 2-րդ մասի փոխհարաբերության խնդիրը

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 2-րդ մասի՝ հայցադիմումը (և կից փաստաթղթերը) բնօրինակ թե պատճենը ֆինանսների կառավարման մարմնին ուղարկելու հարցի տարբեր կարգավորումը իմաստ չունի:

Համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հայցադիմումին կցվում են՝

սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հայցադիմումը պետական ֆինանսների կառավարման մարմնին սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելը հավաստող փաստաթղթերը:

Նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված է՝

Այն դեպքում, երբ գործով որպես պատասխանող հանդես է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի և դրան կցվող փաստաթղթերի պատճենը ուղարկում է նաև պետական ֆինանսների կառավարման մարմնին:

1-ին մասի 7-րդ կետով պահանջում է միայն հայցադիմումը (ընդ որում «պատճեն» բառի բացակայությամբ հասկացվում է բնօրինակը) ուղարկել ֆինանսերի կառավարման մարմնին, իսկ 2-րդ մասով ոչ թե հայցադիմումը այլ նրա և կից փաստաթղթերի պատճենները:
…շարունակել

Բաժին` Հոդված. 20.01.2013թ.
Առարկա: , , .

Հեղինակ`

Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման իրավական գնահատական

Դժվար չէր նկատել, որ քննարկումների մեծ մասը կենտրոնացված է Ադրբեջանի և Հունգարիայի ներպետական օրենսդրության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի 1983թ. Դատապարտված անձանց հանձնման վերաբերյալ կոնվենցիայի վրա։ Եվ թեև դրանք ունեն որոշակի վերաբերելիություն, կարծում եմ, որ քննարկումները գնացել են սխալ ուղղությամբ՝ բաց թողնելով հիմնականը՝ պետությունների պատասխանատվությունը մարդու իրավունքների ոտնահարման համար, ինչպես նաև միջազգային իրավունքի վերագրելիության խնդիրները։ Հենց այդ խնդիրներին կանդրադառնամ ստորև։

(նշեմ, որ վերլուծությունը գրված է ազատ ոճով, մանրամասն խմբագրված չէ, իսկ հղումները հարմարավետության համար արված են պարզապես կայքերի «լինքերի» միջոցով և չեն հարում հղումների դասական կանոններից և ոչ մեկին)

Ընդհանուր միջազգային իրավունք
Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից կոդիֆիկացված «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության հոդվածները» (այսուհետ՝ Պետությունների պատասխանատվության հոդվածներ կամ ՊՊՀ) սահմանում են վերագրելիության կանոնները (կանոններ, որոնց հիման վրա այս կամ այն գործողությունը համարվում է պետության կողմից կատարված գործողություն և որի հակաիրավական լինելու դեպքում պետությունը կարող է պատասխանատվություն կրել) (http://untreaty.un.org/ilc/texts/instruments/english/draft%20articles/9_6_2001.pdf
…շարունակել

Բաժին` Հոդված. 09.09.2012թ.
Առարկա: , .

Հեղինակ`

Առաջարկ ֆիրմային անվանումների թարգմանությունների սահմանափակումների վերաբերյալ

Ֆիրմային անվանումների օրենսդրությունում առկա է անվանման թարգմանության օգտագործման հետ կապված չհիմնավորված սահմանափակում, որն արգելում է տարբերակող նշանակության անունների այլալեզու տարբերակների օգտագործումը՝ առանց հաշվի առնելու կոնկրետ անվանման առանձնահատկությունները:
…շարունակել

Բաժին` Հոդված. 20.06.2012թ.
Առարկա: .

Հեղինակ`

Էլեկտրոնային փոստով դատական և ոչ դատական պատշաճ ծանուցման որոշ խնդիրների մասին

Նախաբան

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է էլեկտրոնային փոստով պատշաճ ծանուցման հնարավորություն:

Սակայն նման ծանուցում գործնականում չի իրականացվում:

Մյուս կողմից, ինտերնետով ծանուցումների կարգավորման ժամանակակից միտումները «իրավիճակը շեղել են փոքր ինչ այլ ուղղությամբ»` նախատեսելով անձին անձնագրի հետ տրվող ինչ-որ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե, որով պետք է կատարվեն պատշաճ ծանուցումները:

Այս կարգավորումների միջև զուգահեռների անցկացումը բացահայտում է իրավական ձևական և պրակտիկ մի շարք խնդիրներ, որոնք էլ բացատրում են, թե ինտերնետով դատական և ոչ դատական գործերով պատշաճ ծանուցում ինչու չի իրականացվում:

Փորձ է արվում նաև ընդհանուր առաջարկությունների միջոցով ցույց տալ հարցի լուծման որոշակի հնարավոր ուղղություններ:


…շարունակել

Բաժին` Հոդված. 06.05.2012թ.
Առարկա: , , , , .

Հեղինակ`

Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիները դիմել ԵՄ դատարան ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագրով կարգավորվող հարցերով:

ՀՀ-ն Եվրոպական Միության (այսուհետ ԵՄ) անդամ պետություն չի, և այս տեսանկյունից հետաքրքիր է պարզել, թե արդյոք ՀՀ քաղաքացիները կամ կազմակերպությունները կարող են որպես դատավարական կողմ հանդես գալ ԵՄ Դատարանում*: Ներքոշադրյալ պայմանական օրինակով կփորձենք պարզապանել այդ հարցը:

  • Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են դիմել ԵՄ դատարան:

Լիսաբոնի պայմանագրի 265 հոդվածի համաձայն ` «ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է բողոքարկել ուղղակիորեն, այնպես էլ ոչ ուղղակիորեն իրեն վերաբերվող ցանկացած որոշում, եթե դա վերաբերվում է իր շահերին»:
…շարունակել

Բաժին` Հոդված. 24.06.2011թ.
Առարկա: , , .

Հեղինակ`

ՀՀ քաղաքացին կզրկվի քաղաքացիությունից, եթե ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն ?

Արդյոք ՀՀ քաղաքացին կզրկվի ՀՀ քաղաքացիությունից, եթե ՀՀ օրենսդրությունը խախտելով ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու հարաբերությունները կարգավորվում են 1995 թ. նոյեմբերի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի 13.1 հոդվածում ամրագրված է, որ «երկքաղաքացի է համարվում այն անձը
…շարունակել

Բաժին` Հոդված, Մեմո. 15.06.2011թ.
Առարկա: .

Հեղինակ`

Տեսակետ Դատախազության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի շուրջ: Դատախազական հայեցողությունը պետք է սահմանափակվի

Սույն հոդվածում հեղինակը պնդում է, որ դատախազի հայեցողությունը առաջին ատյանի դատարանում վերաորակավորելու նպատակով դատարանին միջնորդություն ներկայացնելիս պետք է հստակեցվի, որովհետև դա կարող է կամայականությունների տեղիք տալ:

Դատախազության մասին օրենքի ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «[ե]թե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար:
…շարունակել

Բաժին` Հոդված. 18.01.2011թ.
Առարկա: , , , , .

Հեղինակ`

Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ կետը պետք է ենթարկվի փոփոխության

Այս աշխատանքում փորձ է արվում հիմնավորել, որ Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ մասը թերի է և պետք է ենթարկվի փոփոխության, որովհետև այն չի նախատեսում նոտարի կողմից կտակարարին վերջինիս որոշ կարևոր իրավունքների պարզաբանման պահանջ, ինչպես նաև` այդ պարզաբանման արձանագրում:

Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը (Քաղ. օր. 1205 հոդ. 6 մաս): Նորմն ամրագրում է միայն ժառանգի նկատմամբ կտակարարի ունեցած պարտավորության նոտարի կողմից կտակարարին պարզաբանելու պարտականությունը, այլ իրավունքների և պարտականությունների պարզաբանման պարտավորություն նոտարը չունի: Սակայն ուշադրության են արժանի մի շարք այլ նորմեր. մասնավորապես` Քաղ. օր-ի 1199-րդ հոդվածը, համաձայն որի կտակարարը կարող է կազմել կտակ ցանկացած, անգամ ապագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ, կազմել կտակ ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքի վերաբերյալ: Քաղ. օր-ի 1202-րդ հոդվածի բովանդակության կարևորությունը կայանում է նրանում, որ կտակարարին իրավունք է տալիս կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը: Իսկ Քաղ. օր-ի 1203 հոդվածը վերաբերում է կտակի ձևին` կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից, հիշյալ դրույթի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
…շարունակել

Բաժին` Հոդված. 05.01.2011թ.
Առարկա: , , , , , , , , .

Հեղինակ`

Ինչպես օգտագործել նախադեպը Հայաստանում

ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ժամանակակից աշխարհում դատական համակարգերի մեծամասնությունը վերաճել են խառը կամ հիբրիդ համակարգերի, որոնք օժտված են ինչպես քաղաքացիական (մայրցամաքային), այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերի հատկանիշներով: Ընդհանուր իրավունքի համակարգ ունեցող երկրների արդարադատության համակարգերը երկար զարգացման ընթացք են անցել օրենքներում ձևակերպելու այն բոլոր կանոնները, որոնք հայտնի են եղել միայն որպես նախադեպային իրավունքի կանոններ: Այսպիսի ընդհանուր իրավական համակարգում գործող փաստաբաններն ու դատավորներն ներկայումս իրենց հետազոտությունները սկսում են օրենքներից (ինչպես որ քաղաքացիական իրավունքի համակարգում), այնուհետև` վերանայում են նախկին դատական որոշումները, որպեսզի պարզեն, թե ինչպես են օրենքները մեկնաբանվել վերադաս դատարանների կողմից: Եվրոպայում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան համարվում է «կենդանի փաստաթուղթ», քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախկին դատական վճիռները պետք է ժամանակի ընթացքում մեկնաբանվեն դինամիկ և ժամանակին համապատասխան` ապահովելու առավելագույն պաշտպանությունը: Ներպետական կիրառման հարթությունում «կենդանի փաստաթուղթ» դոկտրինը
…շարունակել

Բաժին` Հոդված. 02.11.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , , .

  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել