RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Բաժին: «Բրիֆ»

Հեղինակ`

Բելլուտն ընդդեմ Գերմանիայի: Ողջամիտ ժամկետի իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը ՄԻԵԿ խախտում է: ՄԻԵԿ հոդված 13

Բելլուտը 2004թ. սկսում է ամուսնալուծության գործընթաց, որը գերմանական դատարաններում տևում է մինչև 2010թ.: Գերմանիայում հնարավոր չէ դիմել ներպետական դատարան` իրավունքի պաշտպանության ողջամիտ ժամկետի հարցով: Այսպիսով Բելլուտը 2009թ. դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Գերմանիայի:

Բելլուտը մասնավորապես պնդում է, որ Գերմանիան խախտել է իր` ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ճանաչվող իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, որովհետև գերմանական օրենսդրությունը չի նախատեսում բողոք ներկայացնելու հնարավորություն որևէ ներպետական դատարանի` իրավունքների պաշտպանության ողջամիտ ժամկետի խախտման հարցով (ՄԻԵԿ հոդված 6)*:
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 25.07.2011թ.
Առարկա: , , , .

Հեղինակ`

ՍԴՈ-935: Քր.դատ. օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասը Սահամանդրությանը հակասող և անվավեր այնքանով, որքանով...

2010թ. մինչդատական վարույթում կարճված քրեական գործի հետ կապված ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Դատախազը որոշում է կայացրել նոր վարույթ հարուցել, սակայն ՀՀ Քրեական դատավարության 426.1 հոդվածի 1-ին մասը` «նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը» թույլ չի տալիս դա անել մինչդատական վարույթում կարճված գործի դեպքում: 2010թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազը դիմել էր ՀՀ Սահամանադրական դատարան` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումով
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 10.07.2011թ.
Առարկա: , .

Հեղինակ`

Չերիշն ընդդեմ Հունգարիայի: Խղճի ազատություն: Դիմումը` ենթակա մերժման:

Սանդոր Չերիշը հունգարացի դատավոր է: 1996թ. հանդես գալով ոստիկաններ Վ.-ի և Պ.-ի հանդեպ քրեական գործով դատավոր, Չերիշը ինքնաբացարկ է հայտնում այդ գործով ինքն իրեն անկողմնակալ համարելու հիմքով: Չերիշի ինքնաբացարկը մերժվում է Հունգարական Ռեգիոնալ Դատարանի կողմից, պատճառաբանությամբ, որ մեղադրյալների պաշտոնեական կարգավիճակի մասին իմացությունը կամ Պ.-ի կողմից մեկ անգամ անպատվելու հանգամանքը չեն կարող լինել հիմնավոր` ինքնաբացարկ հայտնելու համար: 1997թ. Պ.-ն է ներկայացնում բացարկի միջորդություն, որը նույնպես մերժվում է: 1998թ. Չերիշը կարգապահական պատասխանատվության է արժանանում գործը չքննելու և ձգձգելու համար
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 27.03.2011թ.
Առարկա: , , , , .

Հեղինակ`

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածը մասամբ ճանաչվել է հակասահմանադրական: ՍԴՈ-936

Դիմողները 02.10.2009թ. ՀՀ Վարչական դատարան են դիմում ՀՀ Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջով. միաժամանակ դատարանին միջնորդում են գործը քննել բանավոր ընթացակարգով: Վարչական դատարանը դիմողների պահանջը քննում է գրավոր ընթացակարգով և մերժում է: Դիմողները բողոքարկում են Վարչական դատարանի որոշումը գործի բանավոր քննության անհրաժեշտության համատեքստում դատավարական նորմի սխալ կիրառման հիմքով: 05.05.2010թ. ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձնում է բողոքը, պատճառաբանելով, որ ՀՀ Վարչական դատավարության օրնսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել [...] միայն նյութական իրավունքի խախտման հիմքով»:

Դիմողները դիմում են ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները ՀՀ սահմանադրությանը հակասելու հարցով:
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 15.02.2011թ.
Առարկա: , , , .

Հեղինակ`

Պետական տուրքի մասին օրենքի 22 հոդվածը` հակասահմանադրական: Պետական տուրքից ազատելու արտոնություններ: Դատական պաշտպանության իրավունքի խախտում: ՍԴՈ-929

ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունը 2001թ. որոշմամբ Արամ Դավթյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը` արարքում հանցակազմի բացակայության պատճառով:  2006թ. Դավթյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007թ. Դավթյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը` դադարեցվել: Դավթյանը պահանջել է ՀՀ-ից փոխհատուցել քրեական հետապնդման հետևանքով կրած վնասները: ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 2008 թ. վճռով հայցը բարվարարվել է մասնակիորեն: Միաժամանակ Դավթյանից բռնագանձվել պետական տուրք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է և ուժի մեջ թողել ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի վճիռը: Արդյունքում, պետական տուրքի գումարը գերազանցել է հայցապահանջի բավարարված մասը: ՀՀ վճռաբեկ դատարանը` գտնելով որ վեճը լուծելու համար կիրառման ենթակա օրենքի դրույթի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի սահմանադրության խնդիր կարող է առաջանալ, կասեցրել է գործի վարույթը և 30.06.2010թ. դիմել է ՀՀ Սահմանադրական Դատարան` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները» վերտառությամբ 22-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու դիմումով:
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 16.01.2011թ.
Առարկա: , , , , .

Հեղինակ`

Սահմանադրությունը բացառություն չի նախատեսում: ՍԴՈ-926

2010թ. հունիսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի` «[ա]նձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ» նորմի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումով
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 03.12.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Նախովան և այլոք v. Բուլղարիայի: Հրազենի կիրառումը ձերբակալության ժամանակ: Համաչափության թեսթ:

Անգելովն ու Պետկովն` շինարարական զորքերի ծառայողներ, 1996թ. ձերբակալվել էին ծառայությունից չթույլատրված բացակայությունների համար և դատապարտվել կարճ ժամկետներով ազատազրկման ոչ վտանգավոր արարքների համար:  Նույն թվին Անգելովն ու Պետկովը, աշխատելիս լինելով բանտից դուրս գտնվող շինարարական օբյեկտում` փախչում են և գնում Անգելովի տատու գյուղ: Ռազմական ոստիկանույթունը հայտարարում է հետախուզում (§§9-12) և շարժվում գյուղ, որտեղ էլ հայտնաբերում է փախածներին: Ոստիկանույթան` տանը մոտենալիս` Անգելովն ու Պետկովը դիմում են փախուստի (§§16-20): Բուլղարիայի օրենսդրությունը թույլատրում է հրազենի կիրառումը նախազգուշացումից հետո, սակայն ռազմական ոստիկանույթան աշխատակիցները նույն օրենսդրությամբ պարտականություն են ունենում պաշտպանել կյանքը և օգնել վիրավորներին (§86): Անգելովն ու Պետկովը լինում են անզեն (§99): Մի քանի զգուշացումից հետո, երբ փախնողները կանգ չեն առնում, ոստիկանների կողմից կրակ է արձակվում: Հրազենի օգտագործումը, ըստ կրակող աշխատակցի, ուղղված է լինում փախնողների ոտքերին: Սակայն գնդակի` կենսական օրգաններին կպնելու պատճառով, Անգելովին և Պետկովին պատճառվում է մահ (§§20-30): Մահացածների հարազատները` Նախովան և այլոք, դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (§1)
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 02.11.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Հարությունյան v. Հայաստանի: Անօրիանական ապացույցի թույլատրելիություն, արդար դատաքննության իրավունքի խախտում:

1999թ. Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվում սպանության մեղադրանքով: Ոստիկանությունը հարցաքննում է ինչպես Հարությունյանին, այնպես էլ երկու վկայի, որի ընթացքում վերջիններիցս վկայություն է կորզում խոշտանգման միջոցով (§§8-16): Բացի վկայություններից ձեռք են բերվում նաև Հարությունյանի մեղքը հաստատող այլ ապացույցներ: Չնայած այն փաստին, որ դատական կարգով հաստատվում է խոշտանգման հանգամանքը, սակայն 1999-2002թթ. առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև 2003թ. Վերաքննիչ դատարանում, ի թիվս այլոց, խոշտանգման արդյունքում ձեռք բերված վկայությունները գնահատվում են որպես ապացույց (§§16-42): 2003թ. Վճռաբեկ դատարանը վճռում է, որ խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների կիրառումը եղել է անօրիանական, սակայն հաստատում է Հարությունյանի մեղքը այլ ապացույցների հիմքով (§§43): Հարությունյանը 2003թ. դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 28.10.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , .

Հեղինակ`

Պարտավոր է հայտնել ինքնաբացարկ

«Հանրապետություն» կուսակցությունը վեճով դիմել էր ՀՀ Վարչական դատարան: Դատարանում կուսակցությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր արել, որը մերժվել էր: Այնուհետև վճռի հրապարակման օրը Վարչական դատարանը որոշել էր գործը վերսկսել, իսկ դատավորը հայտնել էր ինքնաբացարկ (ՍԴՈ-918, էջ 4):
Մեկ այլ գործով, Ն. Սահակյանը վեճով դիմել էր Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարան: Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորին Սահակյանը ներկայացրել էր ինքնաբացարկ հայտնելու միջորդություն, որը մերժվել էր: Սահակյանը բողոքարկել էր վերաքննության, այնուհետև վճռաբեկության կարգերով, ՀՀ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները բողոքը վերադարձրել էին, քանի որ ըստ առկա պրակտիկայի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումների դեմ բողոք բերելու իրավունքը կիրառելի է միայն դատավորի
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 15.10.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Sarukhanyan v. Armenia: Կոնվենցիայի հ.35-ի կիրառում: Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում: Համառոտած հատված Սարուխանյանի գործից

2003թ. Սարուխանյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածու էր: Սարուխանյանի թեկնածության գրանցումը Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից անվավեր էր ճանաչվել և Սարուխանյանը այն բողոքարկել էր առաջին ատյանի դատարան (Sarukhanyan v. Armenia, N. 38978/03, §10-17 (2008)): Այդ ժամանակ գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն` ընտրական իրավունքի խախտման հետ կապված վեճերով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ էր մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէր, եթե դատարանը հաստատում էր թեկնածուի ընտրական իրավունքի խախտումը: Իսկ ըստ Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի` պատգամավորական թեկնածության մերժման հետ կապված առաջին ատյանի որոշումները կարող էին բողոքարկվել (նույնը` §20-21): Սակայն առաջին ատյանի դատարանը Սարուխանյանի դիմումը մերժել էր` վճռում նշելով, որ այն վերջնական է և բողոքարկման ենթակա չի (նույնը` §18-19): Սարուխանյանը ներպետական վերադաս դատական ատյանում չեր բողոքարկել առաջին ատյանի վճիռը, այլ միանգամից դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

…շարունակել

Բաժին` Բրիֆ. 20.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , , .

  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել