Դրամարկղային գործառնությունների մասին օրենքում տուգանքի հաշվարկման խնդիր: ՔՆՆԱՐԿՈՒՄ
Եթե տնտեսվարող սուբյեկտը Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի ներքո և՛ միանավագ գործարքի շեմն է անցել, և՛ ամսեկան, պետք է այն դիտել առանձին տուգանքների ենթակա իրավախախտումներ, թե` մեկ տուգանքի ենթակա իրավախախտում:
…շարունակել
Բաժին` Քննարկում. 28.01.2012թ.
Առարկա: Դրամարկղ, Վարչական, Տուգանք.
«հասցե»
[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]
Հայ բաց իրավաբանական բլոգ հասարակական միավորումը և Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը Հայ բաց իրավաբանական բլոգի առաջին տարեդարձի կապակցությամբ հրավիրում են բլոգի` իրավաբանական թեմաներով առաջին ոչ վիրտուալ հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 4-ին Հայաստանում Ամերիկյան Համալսարանի (Բաղրամյան 40) նոր մասնաշենքի 308E լսարանում: Սկիզբը` ժամը 11:00. խնդրում ենք չուշանալ: Հարցերի համար դիմել info@armenianlegal.info, կից` Օրակարգ-հայտարարություն.pdf
15:00 24.05.2011թ.
| Բաժին` Տեղեկատվություն, Քննարկում | «հասցե»
Որոշ «ստանդարտներ»
Մեր բլոգում տեղադրվող նյութի միանման ոճը ընթերցողը հավանաբար նկատել է: Չնայած բլոգում տարբեր հեղինակներ են գրում, բայց նյութը խմբագրվում է և համապատասխանեցվում որոշակի «ստանդարտների», որոնց էլ որոշեցինք անդրադառնալ այստեղ:
Ստանդարտների նպատակը նախևառաջ ընթերցողի համար հարմարավետություն ստեղծելն է: Մեր բլոգը խրախուսում է նյութի լակոնիկ, պարզ և հստակ շարադրանքը, որպեսզի ընթերցողը չձանձրանա ընթերցելուց և հաճույքով ընթերցի իրեն հետաքրքրող ցանկացած նյութ:
Մեր բլոգը որդեգրել է իրավաբանական վերլուծության IRAC մեթոդաբանությունը, որին էլ հնարավորինս համապատասխանեցվում են հրապարակվող նյութերը: Ներկայացնենք մեթոդը համառոտ: IRAC (Issue, Rule, Analysis, Conclusion), այսինքն` խնդիր, կանոն, վերլուծություն, եզրակացություն:
…շարունակել
Բաժին` Բրիֆ, Հոդված, Մեմո, Չխմբավորված, Տեղեկատվություն, Քննարկում. 07.07.2010թ.
Առարկա: Bluebook, IRAC, իրավունք, մեթոդ, մեթոդաբանություն.
«հասցե»
Մահվան իրավունք
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանությունը պատասխանատվություն չառաջացնող արարք է:
Ինքնասպանությունն այլ անձի միջոցով իրականացնելը վերջինիս համար առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարգով` որպես մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկել` հասարակ սպանություն (Քր.օր, հ.104):
…շարունակել
Բաժին` Քննարկում. 02.07.2010թ.
Առարկա: Բժշկական ծառայություն, էֆթանազիա, ինքնասպանություն, իրավունք, մահ, մահվան իրավունք, սահմանադր, քրեական.
«հասցե»
Քննարկում: Դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը
Համաձայն 2002 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի (որը վերաբերվում է դիակային դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու համար դոնորի համաձայնության նախապայմանին), «[փ]ոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ [կամ] հյուսվածքներ կարող են վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն այդ մասին իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տվել է գրավոր համաձայնություն»:
…շարունակել
Բաժին` Քննարկում. 14.06.2010թ.
Առարկա: Դիակային դոնոր, Մարդու իրավունքներ, պաշտպան, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, ՍԴ.
«հասցե»
ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ (բանավոր պայմանագիր)
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ Կառավարությունը օրենսդրին անհետաձգելի կարգով ներկայացրել է Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ, որը թեև ընդունվել է առաջին ընթերցմամբ, բայց բավականին լուրջ առարկությունների տեղիք է տվել։ Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, ըստ Կառավարության, նպատակ ունեն պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները և դրանք համապատասխանեցել ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ կոնվենցիաներով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին։ Սույն քննարկմամբ կանդրադառնանք դրանցից մի քանիսին:
Այսպիսով,
…շարունակել
Բաժին` Քննարկում. 24.05.2010թ.
Առարկա: պայմանագիր.
«հասցե»

Մուտք/Ելք




