Արդյոք ամուսինը և մերձավոր ազգականները ենթակա են պատասխանատվության հանցագործության մասին իմանալ չհայտնելու համար
Արդյոք ամուսինը և մերձավոր ազգականները ենթակա են պատասխանատվության հանցագործության մասին իմանալ չհայտնելու համար:
Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց (ՀՀ քր. դատ. օր.-ի 20-րդ հոդված):
Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն: (ՀՀ քր. օր.-ի 335-րդ հոդված):
Վերոգրյալից հետևում է, որ ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար ենթակա չեն քրեական պատասխանատվության:
Բաժին` Մեմո. 15.01.2013թ.
Առարկա: 335, crime, penal, Penal Code, relatives.
«հասցե»
Լրագրողական նյութը որպես քրեական գործով ապացույց
Արդյո՞ք լրագրողական նյութը, որտեղ կասկածյալը խոստովանում է իր կողմից կատարված հանցագործության մասին, կարող է՞ օգտավործվել որպես ապացույց:
ՀՀ Սահմաnադրությունը սահմանում է, որ առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ նախատեսված չէ օրենքով (հոդված 23): Սակայն Սահմանադրորթյունը սահմանում է նաև, որ մարդու վերը նշված և մի շարք այլ հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար (հոդված 43): Այսպիսով, այս սահմանադրորեն պաշտպանվող իրավունքները մեր հարցի համատեքստում անհրաժեշտ է բալանսավորել:
…շարունակել
Բաժին` Մեմո. 08.01.2013թ.
Առարկա: criminal, evidence, journalist, penal, proof, video.
«հասցե»
Կարող է համասեփականատերերից մեկը տնօրինել համատեղ սեփականությունը առանց մյուս համասեփականատերերի լրացուցիչ համաձայնության
Կարող է արդյոք համասեփականատերերից մեկը տնօրինել համատեղ սեփականություն հանդիսացող գույքը առանց մյուս համասեփականատերերի նախնական կամ լրացուցիչ համաձայնության*◊?
Այո, համասեփականատերերից յուրաքանչյուրը կարող է տնօրինել համասեփականություն հանդիսացող գույքը առանց մյուս համասեփականատերերի նախնական կամ լրացուցիչ համաձայնության, որովհետեվ այդպիսի համաձայնությունը ենթադրվում է սեփականության բնույթով, եթե առկա չէ այլ համաձայնություն:
…շարունակել
Բաժին` Մեմո. 08.09.2011թ.
Առարկա: համատեղ, սեփականություն, քաղաքացիական.
«հասցե»
ՀՀ քաղաքացին կզրկվի քաղաքացիությունից, եթե ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն ?
Արդյոք ՀՀ քաղաքացին կզրկվի ՀՀ քաղաքացիությունից, եթե ՀՀ օրենսդրությունը խախտելով ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու հարաբերությունները կարգավորվում են 1995 թ. նոյեմբերի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով:
Օրենքի 13.1 հոդվածում ամրագրված է, որ «երկքաղաքացի է համարվում այն անձը
…շարունակել
Բաժին` Հոդված, Մեմո. 15.06.2011թ.
Առարկա: Քաղաքացիություն.
«հասցե»
Պատասխանատվությունը պոռնոգրաֆիական ֆիլմեր նկարելու կամ դրանցում նկարվելու համար ՀՀ-ում
Արդյոք Հայաստանի Հանրապետությունում պոռնոգրաֆիական ֆիլմ նկարելու կամ դրանցում նկարահանվելու համար առաջանում է պատասխանատվություն:
Պոռնկագրական բնույթի ֆիլմեր ՀՀ-ում նկարելը ընդհանուր առմամբ արգելված չէ:
Պոռնկագրական նյութերի եւ պոռնկությամբ զբաղվելու վերաբերյալ դրույթները ամրագրված են ՀՀ Քրեական եւ ՀՀ Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքերում:
ՀՀ Քրեական օրենսգրքի 263 հոդվածի համաձայն` «[պ]ոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով,
…շարունակել
Բաժին` Մեմո. 09.02.2011թ.
Առարկա: Դերասան, նկարահանում, պոռնկագրություն, պոռնկագրություն, պոռնկություն, ֆիլմ.
«հասցե»
Ինչպե՞ս կարող են դպրոցի աշակերտները պահանջել հեռացնել ուսուցչին
Ի՞նչ իրավունքի հիման վրա և ինչպե՞ս կարող են դպրոցի աշակերտները պահանջել հեռացնել ուսուցչին:
Սովորողների և մանկավարժ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են 2009 թվականի հուլիսի 10-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նորմերով:
Այդ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը թվարկում է մանկավարժ աշխատողի պարտավորությունները, դրանցից են` հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը, նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները, ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը
…շարունակել
Բաժին` Մեմո. 26.01.2011թ.
Առարկա: Աշակերտ, աշխատանքից հեռացում, ուսուցիչ.
«հասցե»
Գովա՞զդ է, թե՞` ոչ
Մեր բլոգում անթույլատրելի գովազդի վերաբերյալ վերջերս կատարված հրապարակումից հետո բլոգին հարց էր հղվել, թե արդյոք ֆիլմերում և հեռուստահաղորդումներում ցուցադրվող ծխախոտի և ալկոհոլային խմիչքների օգտագործումը, այդ թվում` անչափահասների կողմից, հանդիսանում է գովազդ, թե` ոչ (տե՛ս հարցը):
Ֆիլմերում կամ հեռուստահաղորդումներում նշված ապրանքների ցուցադրումը կարող է լինել գովազդ:
Հարցի պատասխանը բխում է գովազդի սահմանումից
…շարունակել
Բաժին` Մեմո. 27.08.2010թ.
Առարկա: Գովազդ, իրավունք, ծխախոտ, օրենք.
«հասցե»
Որոշ «ստանդարտներ»
Մեր բլոգում տեղադրվող նյութի միանման ոճը ընթերցողը հավանաբար նկատել է: Չնայած բլոգում տարբեր հեղինակներ են գրում, բայց նյութը խմբագրվում է և համապատասխանեցվում որոշակի «ստանդարտների», որոնց էլ որոշեցինք անդրադառնալ այստեղ:
Ստանդարտների նպատակը նախևառաջ ընթերցողի համար հարմարավետություն ստեղծելն է: Մեր բլոգը խրախուսում է նյութի լակոնիկ, պարզ և հստակ շարադրանքը, որպեսզի ընթերցողը չձանձրանա ընթերցելուց և հաճույքով ընթերցի իրեն հետաքրքրող ցանկացած նյութ:
Մեր բլոգը որդեգրել է իրավաբանական վերլուծության IRAC մեթոդաբանությունը, որին էլ հնարավորինս համապատասխանեցվում են հրապարակվող նյութերը: Ներկայացնենք մեթոդը համառոտ: IRAC (Issue, Rule, Analysis, Conclusion), այսինքն` խնդիր, կանոն, վերլուծություն, եզրակացություն:
…շարունակել
Բաժին` Բրիֆ, Հոդված, Մեմո, Չխմբավորված, Տեղեկատվություն, Քննարկում. 07.07.2010թ.
Առարկա: Bluebook, IRAC, իրավունք, մեթոդ, մեթոդաբանություն.
«հասցե»

Մուտք/Ելք




