RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Բաժին: «Տեղեկատվություն»

[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]

Այսուհետ Հայ բաց իրավաբանական բլոգը հրապարակելու է միջազգային իրավական փաստաթղթերի հայերեն թարգմանություններ:

Ձեր աջակցությամբ կստեղծենք մեծ բազա:

22:36 08.06.2012թ.
| Բաժին` Տեղեկատվություն
[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]

Միջազգային ուսանողական գիտական նստաշրջան՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ-ի հիմնադրման 65-ամյակին http://armscoop.com/?p=10951

2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով նշվում է հայ գրատպության սկզբնավորման 500-ամյա տարեդարձը: Զուգահեռաբար ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ` ՈւԳԸ) նշում է իր հիմնադրման 65-րդ տարին: Այս կապակցությամբ 2012 թ. հոկտեմբերի 15-19-ը տեղի է ունենալու միջազգային ուսանողական գիտական նստաշրջան` ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում իր բաժանմունքներով և ենթաբաժանմունքներով: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և մինչև սեպտեմբերի 15-ը ուղարկել ՈւԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին` sss@ysu.am:

Գիտական նստաշրջանին ներկայացված զեկուցումները տպագրվելու են ԵՊՀ ՈւԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հոբելյանական համարներում: Կից ներկայացնում ենք ՈւԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները: Մանրամասները հետևյալ հղումով` http://armscoop.com/?p=10951

1:36 07.06.2012թ.
| Բաժին` Տեղեկատվություն

«ՀՀ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ» Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» 2001թ. հունիսի 24-ի ՀՕ-200 ՀՀ օրենքի, ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.583 (ԱԺ,11.05.2011,ՀՕ-142-Ն դրությամբ): (Ներբեռնել և տեղադրել էլեկտրոնային օրացույցում .ics ֆորմատով):

Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի նշումով

  1. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը,
  2. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը և
  3. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը,

օրացույցում նշված չեն: …➫

ՀՀ տոների և հիշատակի օրերի օրացույց

Բաժին` Տեղեկատվություն. 26.05.2012թ.
Նշումներ` , , , .
[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]

2011թ. դեկտեմբերի 26-ին՝ երկուշաբթի, ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյի բարը կտնօրինի «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի գործադիր տնօրեն Տարոն Սիմոնյանը և իրավաբան Արմեն Արմոս Մարտիրոսյանը։ Քննարկվելու է «Խոսքի և մտքի ազատությունը արդի իրականության մեջ» թեման։ http://www.facebook.com/note.php?note_id=182826335146749:

23:14 22.12.2011թ.
| Բաժին` Տեղեկատվություն

Հարգելի ընթերցողներ,

Հայ բաց իրավաբանական բլոգը մասնակցում է ArmNetAWards մրցանակաբաշխությանը: Ձեր քվեարկության միջոցով կարող եք օգնել բլոգին ճանաչվել որպես գոյության արժանի պիտանի և օգտակար կայք:
Քվեարկության համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:
http://armnetawards.am/index.php?al=sites&id=305, ինչպես նաև կատարել sms քվեարկություն:

Կանխավ շնորհակալություն:

Հայ բաց իրավաբանական բլոգը մասնակցում է ArmNetAWards-ին

Բաժին` Տեղեկատվություն. 28.11.2011թ.
Նշումներ` .
[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը իրավագիտության, կառավարման և համանման բնագավառների մասնագետներին հրավիրում է «Արժեքների, նորմերի և ինստիտուտների վերաիմաստավորումը Հայաստանում» սեմինարների շարքի Դոկտոր Արմեն Մազմանյանի հետ, որը տեղի կունենա 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Առաջին սեմինարը տեղի կունենա Հոկտեմբերի 4-ին, ժ. 18:30 և կվերաբերի «օրենքի» գերակայությանը: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել law@aua.am էլ.հասցեին ուղարկելով անուն-ազգանունը, աշխատանքային և կոնտակտային տվյալները: Միջոցառումը կանցկացվի անգլերեն: Մանրամասների համար` http://law.aua.am/Word/Fall%20Seminar%20Series.docx

15:33 23.09.2011թ.
| Բաժին` Տեղեկատվություն

2011թ. Սեպտեմբերի 15-ի աշխատաժողովի նկարներից

Սեպտ. 15, 2011, Կոնգրես հոթել. ՄԻԵԿ սեմինար, նկար 1 Սեպտ. 15, 2011, Կոնգրես հոթել. ՄԻԵԿ սեմինար, նկար 2 Սեպտ. 15, 2011, Կոնգրես հոթել. ՄԻԵԿ սեմինար, նկար 3 Սեպտ. 15, 2011, Կոնգրես հոթել. ՄԻԵԿ սեմինար, նկար 5

Հայ բաց իրավաբանական բլոգի բլոգերներ Անի Կիրակոսյանը և Գևորգ Հակոբյանը մասնակցեցին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության և Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպված 2011թ. սեպտ. 15-ի Կոնգրես հոթելում կայացած մարդու իրավունքների վերաբերյալ աշխատաժողովին:

Բաժին` Տեղեկատվություն. 23.09.2011թ.
[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության և Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ սեպտեմբերի 15-ին և 19-ին կազմակերպում է գործնական աշխատաժողովներ իրավաբանների և իրավունքի ոլորտի այլ մասնագետների համար:
Աշխատաժողովների նպատակն է ինչպես ՀՀ դատարանների կողմից եվրոպական դատարանի նախադեպերի կիրառության պրակտիկայի ուսումնասիրության առավել կարևոր արդյունքների ներկայացումը, այնպես էլ՝ …➫

11:52 06.09.2011թ.
Առարկա: , | Բաժին` Տեղեկատվություն
[ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ]

«Ինտեգրում» երիտասարդական ՀԿ-ն հրավիրում է «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդեսին, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև հանրության ուշադրությունն ուղղել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Ցուցահանդեսի նպատակներից է նաև հայ երիտասարդության ներգրավումը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործընթացում: Մանրամասները` http://www.facebook.com/event.php?eid=244781705538366

19:26 24.07.2011թ.
| Բաժին` Տեղեկատվություն
  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել