RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Բաժին: «Չխմբավորված»

Հեղինակ`

Նախավճարը կարող է վավեր լինել անշարժ գույքի առուծախի պայմանագրի դեպքում՝ չնայած չի կատարում ապացուցման և ապահովման գործառույթներ

Թեյմուր Նազարին Սարաֆյանի հետ կնքում է անշարժ գույքի առուծախի նախնական պայմանագրի տարրեր պարունակող պայմանագիր, որով Նազարին վճարում է նախավճար՝ պայմանավորվելով, որ գույքի առուվաճառքը՝ ներառյալ պետական գրանցումը, տեղի կունենա 2008թ.: Վերջինս տեղի չի ունենում, և Նազարին դիմում է դատարան՝ պահանջելով գործարքն անվավեր ճանաչել և որպես հետևանք վերադարձնել որպես նախավճար վճարված գումարը: Առաջին ատյանի դատարանը Նազարիի պահանջը մերժում է: Նազարիի վերաքննիչ բողոքը բավարարվում է (այլ պահանջների համատեքստում՝ մասնակի): Վճռաբեկ բողոք է ներկայացնում Սարաֆյանը:
Ըստ Սարաֆյանի, նախավճարը չպետք է վերադարձվի, որովհետև Նազարին՝ նախավճար տված կողմն է հրաժարվում գործարքից:
Նազարին առարկում է:
…շարունակել

Բաժին` Չխմբավորված. 18.11.2011թ.
Առարկա: , , .

Շնորհավոր Ամանոր 2011

ՆԵՐԲԵՌՆԵԼ

Հայ բաց իրավաբանական բլոգը 2010թ. հրապարակել է շուրջ 32 նյութ, որոնց թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքենրի եվրոպական դատարանի որոշումների բրիֆներ, օրենքների վերլուծություններ և առաջարկներ, իրավաբանական հոդվածներ, ինչպես նաև մի քանի գերհետաքրքիր քննարկումներ: Բլոգին հաջողվել է նաև մատուցել մեր երկրում իրավաբանության զարգացման համար խիստ անհրաժեշտ և կարևոր իրավաբանական մեթոդաբանական նյութ: Համոզված ենք, որ բլոգի գործունեությամբ բարձրացրել ենք մարդու իրավունքների և իրավաբանական թեմաների շուրջ հասարակական իրազեկումը, նպաստել ենք հանրային քննարկմանը և դրանով էլ ներդրում ենք ունեցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման հարցում:

Բաժին` Չխմբավորված, Տեղեկատվություն. 01.01.2011թ.
Առարկա` , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Նամակ Lragir.am-ին

Նպատակ ունենալով բարձրացնել լրագրողական էթիկան և պատասխանատվությունը` խնդրում ենք ընթերցել ստորև ներկայացված նամակը, որը կազմել են Գևորգ Հակոբյանը և Արաքս Մելքոնյանը, և այն ուղարկել info@lragir.am էլ. հասցեով կամ փոստով:

Կանխավ շնորհակալություն:


Lragir.am խմբագրություն
1 Չարենցի. ք. Երևան 0025
Հայաստանի Հանրապետություն

Հարգելի Lragir.am կայքի խմբագրություն,

Ս.թ. նոյեմբերի 9-ին http://www.lragir.am/armsrc/country40604.html ինտերնետային հասցեով  Ձեր կայքում հրապարակվել է «Որդին սպանել է հորն ու մորը» վերնագրով հոդված, որտեղ նշվում է Խաչիկ Եգորի Բաբայանի կողմից իր ծնողների խոշտանգման և սպանության մասին: Ս.թ. նոյեմբերի 15-ին http://lragir.am/armsrc/right40770.html ինտերնետային հասցեով Ձեր կայքում հրապարակվել է «Հայկական վենդետա» վերտառությամբ մի հոդված, որտեղ նշվում է Արտակ Մելքոնյանի կողմից անչափահաս Սարգիս Վարդիկյանի սպանության մասին:
…շարունակել

Բաժին` Չխմբավորված. 15.11.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Որոշ «ստանդարտներ»

Մեր բլոգում տեղադրվող նյութի միանման ոճը ընթերցողը հավանաբար նկատել է: Չնայած բլոգում տարբեր հեղինակներ են գրում, բայց նյութը խմբագրվում է և համապատասխանեցվում որոշակի «ստանդարտների», որոնց էլ որոշեցինք անդրադառնալ այստեղ:

Ստանդարտների նպատակը նախևառաջ ընթերցողի համար հարմարավետություն ստեղծելն է: Մեր բլոգը խրախուսում է նյութի լակոնիկ, պարզ և հստակ շարադրանքը, որպեսզի ընթերցողը չձանձրանա ընթերցելուց և հաճույքով ընթերցի իրեն հետաքրքրող ցանկացած նյութ:

Մեր բլոգը որդեգրել է իրավաբանական վերլուծության IRAC մեթոդաբանությունը, որին էլ հնարավորինս համապատասխանեցվում են հրապարակվող նյութերը: Ներկայացնենք մեթոդը համառոտ: IRAC (Issue, Rule, Analysis, Conclusion), այսինքն` խնդիր, կանոն, վերլուծություն, եզրակացություն:
…շարունակել

Բաժին` Բրիֆ, Հոդված, Մեմո, Չխմբավորված, Տեղեկատվություն, Քննարկում. 07.07.2010թ.
Առարկա: , , , , .

Հեղինակ`

Տեղեկանք մահացածին ?

Փաստատուղթը տվող անձը հավանաբար տեղյակ չի եղել, որ նման կարգի վկայականը տրվում է այն պահանջած անձին և նրա անունով:

Քաղաքացիների անունները քողարկվել են էթիկայի նկատառումներով: Փաստաթղթի իրական լինելը պարզված չէ, իսկ լուսանկարիչը դեռևս անհայտ է:

Բաժին` Չխմբավորված, Տեղեկատվություն. 02.06.2010թ.
Առարկա: , .

  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել