«նախավճար»
Նախավճարը կարող է վավեր լինել անշարժ գույքի առուծախի պայմանագրի դեպքում՝ չնայած չի կատարում ապացուցման և ապահովման գործառույթներ
Թեյմուր Նազարին Սարաֆյանի հետ կնքում է անշարժ գույքի առուծախի նախնական պայմանագրի տարրեր պարունակող պայմանագիր, որով Նազարին վճարում է նախավճար՝ պայմանավորվելով, որ գույքի առուվաճառքը՝ ներառյալ պետական գրանցումը, տեղի կունենա 2008թ.: Վերջինս տեղի չի ունենում, և Նազարին դիմում է դատարան՝ պահանջելով գործարքն անվավեր ճանաչել և որպես հետևանք վերադարձնել որպես նախավճար վճարված գումարը: Առաջին ատյանի դատարանը Նազարիի պահանջը մերժում է: Նազարիի վերաքննիչ բողոքը բավարարվում է (այլ պահանջների համատեքստում՝ մասնակի): Վճռաբեկ բողոք է ներկայացնում Սարաֆյանը:
Ըստ Սարաֆյանի, նախավճարը չպետք է վերադարձվի, որովհետև Նազարին՝ նախավճար տված կողմն է հրաժարվում գործարքից:
Նազարին առարկում է:
…շարունակել
Բաժին` Չխմբավորված. 18.11.2011թ.
Առարկա: նախավճար, վճռաբեկ դատարան, քաղաքացիական.
«հասցե»

Մուտք/Ելք




