«Պետկով»
Նախովան և այլոք v. Բուլղարիայի: Հրազենի կիրառումը ձերբակալության ժամանակ: Համաչափության թեսթ:
Անգելովն ու Պետկովն` շինարարական զորքերի ծառայողներ, 1996թ. ձերբակալվել էին ծառայությունից չթույլատրված բացակայությունների համար և դատապարտվել կարճ ժամկետներով ազատազրկման ոչ վտանգավոր արարքների համար: Նույն թվին Անգելովն ու Պետկովը, աշխատելիս լինելով բանտից դուրս գտնվող շինարարական օբյեկտում` փախչում են և գնում Անգելովի տատու գյուղ: Ռազմական ոստիկանույթունը հայտարարում է հետախուզում (§§9-12) և շարժվում գյուղ, որտեղ էլ հայտնաբերում է փախածներին: Ոստիկանույթան` տանը մոտենալիս` Անգելովն ու Պետկովը դիմում են փախուստի (§§16-20): Բուլղարիայի օրենսդրությունը թույլատրում է հրազենի կիրառումը նախազգուշացումից հետո, սակայն ռազմական ոստիկանույթան աշխատակիցները նույն օրենսդրությամբ պարտականություն են ունենում պաշտպանել կյանքը և օգնել վիրավորներին (§86): Անգելովն ու Պետկովը լինում են անզեն (§99): Մի քանի զգուշացումից հետո, երբ փախնողները կանգ չեն առնում, ոստիկանների կողմից կրակ է արձակվում: Հրազենի օգտագործումը, ըստ կրակող աշխատակցի, ուղղված է լինում փախնողների ոտքերին: Սակայն գնդակի` կենսական օրգաններին կպնելու պատճառով, Անգելովին և Պետկովին պատճառվում է մահ (§§20-30): Մահացածների հարազատները` Նախովան և այլոք, դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (§1)
…շարունակել
Բաժին` Բրիֆ. 02.11.2010թ.
Առարկա: արարք, իրավունք, համաչափություն, Հումոր, հրազեն, հրազենի օգտագործում, ձերբակալում, Մարդու իրավունքներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԻԵԴ, Նախովա, Նախովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի, Պետկով, վտանգ, փախնող, օրենք.
«հասցե»

Մուտք/Ելք




