RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

«սահմանադրություն»

Հասարակության և պետության կարիքների համար ... հակասությունը ... Սահմանադրության փոփոխություններին

ՆԵՐԲԵՌՆԵԼ

Գ. Հակոբյան, Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարաման դեպքում գերակա հանրային շահի ճանաչման` գործադիր իշխանության լիազորության հակասության հնարավորությունը 2005թ. ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, առցանց: http://armenianlegal.info/archives/932 Գ. Հակոբյան, Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարաման դեպքում գերակա հանրային շահի ճանաչման` գործադիր իշխանության լիազորության հակասության հնարավորությունը 2005թ. ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, առցանց: http://armenianlegal.info/archives/932

Արդյոք Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին ՀՀ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, եթե գերակա հանրային շահի որոշումը այդ օրենքով լիազորվել է ՀՀ Կառավարությանը: … աշխատանքում առաջադրվում է այն գաղափարը, որ խնդիրը սահմանադրականության և սահմանադրական արդարադատության համատեքստում դեռևս քննարկման կարիք ունի:

Բաժին` Հրապարակում. 01.04.2012թ.
Առարկա` , , , , .

ՀՀ Սահմանադրությունը 16 տարեկան է - «ԼյունՍե»

ՀՀ Սահմանադրությունը 16 տարեկան է – «ԼյունՍե»
Հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրը, «ԼյունՍե»-ի ստուդիայում են մեր բլոգերներ Գևորգ Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Շնորհավորում ենք ՀՀ III Հանրապետության I Սահմանադրության օրը:

Աղբյուր` http://lyunse.info/?p=2379

Բաժին` Տեղեկատվություն. 05.07.2011թ.
Առարկա: .

Հեղինակ`

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածը մասամբ ճանաչվել է հակասահմանադրական: ՍԴՈ-936

Դիմողները 02.10.2009թ. ՀՀ Վարչական դատարան են դիմում ՀՀ Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջով. միաժամանակ դատարանին միջնորդում են գործը քննել բանավոր ընթացակարգով: Վարչական դատարանը դիմողների պահանջը քննում է գրավոր ընթացակարգով և մերժում է: Դիմողները բողոքարկում են Վարչական դատարանի որոշումը գործի բանավոր քննության անհրաժեշտության համատեքստում դատավարական նորմի սխալ կիրառման հիմքով: 05.05.2010թ. ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձնում է բողոքը, պատճառաբանելով, որ ՀՀ Վարչական դատավարության օրնսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել [...] միայն նյութական իրավունքի խախտման հիմքով»:

Դիմողները դիմում են ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները ՀՀ սահմանադրությանը հակասելու հարցով:
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 15.02.2011թ.
Առարկա: , , , .

Հեղինակ`

Պետական տուրքի մասին օրենքի 22 հոդվածը` հակասահմանադրական: Պետական տուրքից ազատելու արտոնություններ: Դատական պաշտպանության իրավունքի խախտում: ՍԴՈ-929

ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունը 2001թ. որոշմամբ Արամ Դավթյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը` արարքում հանցակազմի բացակայության պատճառով:  2006թ. Դավթյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007թ. Դավթյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը` դադարեցվել: Դավթյանը պահանջել է ՀՀ-ից փոխհատուցել քրեական հետապնդման հետևանքով կրած վնասները: ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 2008 թ. վճռով հայցը բարվարարվել է մասնակիորեն: Միաժամանակ Դավթյանից բռնագանձվել պետական տուրք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է և ուժի մեջ թողել ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի վճիռը: Արդյունքում, պետական տուրքի գումարը գերազանցել է հայցապահանջի բավարարված մասը: ՀՀ վճռաբեկ դատարանը` գտնելով որ վեճը լուծելու համար կիրառման ենթակա օրենքի դրույթի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի սահմանադրության խնդիր կարող է առաջանալ, կասեցրել է գործի վարույթը և 30.06.2010թ. դիմել է ՀՀ Սահմանադրական Դատարան` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները» վերտառությամբ 22-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու դիմումով:
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 16.01.2011թ.
Առարկա: , , , , .

Հեղինակ`

Սահմանադրությունը բացառություն չի նախատեսում: ՍԴՈ-926

2010թ. հունիսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի` «[ա]նձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ» նորմի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումով
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 03.12.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Ինչպես օգտագործել նախադեպը Հայաստանում

ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ժամանակակից աշխարհում դատական համակարգերի մեծամասնությունը վերաճել են խառը կամ հիբրիդ համակարգերի, որոնք օժտված են ինչպես քաղաքացիական (մայրցամաքային), այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերի հատկանիշներով: Ընդհանուր իրավունքի համակարգ ունեցող երկրների արդարադատության համակարգերը երկար զարգացման ընթացք են անցել օրենքներում ձևակերպելու այն բոլոր կանոնները, որոնք հայտնի են եղել միայն որպես նախադեպային իրավունքի կանոններ: Այսպիսի ընդհանուր իրավական համակարգում գործող փաստաբաններն ու դատավորներն ներկայումս իրենց հետազոտությունները սկսում են օրենքներից (ինչպես որ քաղաքացիական իրավունքի համակարգում), այնուհետև` վերանայում են նախկին դատական որոշումները, որպեսզի պարզեն, թե ինչպես են օրենքները մեկնաբանվել վերադաս դատարանների կողմից: Եվրոպայում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան համարվում է «կենդանի փաստաթուղթ», քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախկին դատական վճիռները պետք է ժամանակի ընթացքում մեկնաբանվեն դինամիկ և ժամանակին համապատասխան` ապահովելու առավելագույն պաշտպանությունը: Ներպետական կիրառման հարթությունում «կենդանի փաստաթուղթ» դոկտրինը
…շարունակել

Բաժին` Հոդված. 02.11.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Վաղվա իրավունքի ուրվագծերը

We Share իրավաբանական դասախոսությունների շարքից

Վաղվա իրավունքի ուրվագծերը - Common Ground - 2010

Հայ Բաց Իրավաբանական Բլոգը իր ակտիվ բլոգերների կազմով հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» կողմից «We share» հանդիպումների շարքի շրջանակներում կազմակերպված «Վաղվա իրավունքի ուրվագծերը. հայացք Հայաստանից ու Հայաստանին» խորագրով դասախոսությունների շարքի առաջին դասախոսությանը՝ «ՀՀ Դատական իշխանության վերափոխումներն ու հանգրվանները. լուծումների ուրվագծեր» թեմայով:
…շարունակել

Բաժին` Տեղեկատվություն. 11.10.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Պայմանագիր Քուվեյթի հետ

2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան որոշելու` 2010 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և Քուվեյթի պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավարությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Ըստ համաձայնագրի ՀՀ-ն պարտավորվում է` խրախուսել ներդրումները և ՀՀ տարածքում ստեղծել բարենպաստ պայմաններ Քուվեյթի կողմի ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար և ընդունել այդ ներդրումները ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների համաձայն: ՀՀ տարածքում Քուվեյթի կողմի ներդրողների նկատմամբ ցանկացած ժամանակ ապահովել արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիակատար պաշտպանություն և ապահովություն:
…շարունակել

Բաժին` Տեղեկատվություն. 29.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Ինչպես օգտվել ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգից

ՀՀ դատարաններում տեղադրվել են ինքնասպասարկման կիոսկներ: «Ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգը նախատեսված է հանրությանը մի շարք ծառայություններ մատուցելու համար, որոնք են` դատական գործերի որոնում, պետական տուրքերի վճարում, անհրաժեշտ տեղեկատվություն,  ՀՀ Սահմանադրություն և օրենքներ»:

Կիոսկների սպասարկման ձևը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության կայքի, հետևյալն է` «[հ]ամակարգում գործողությունները իրականացվում են էկրանին հպման միջոցով: Ծառայություններից յուրաքանչյուրն ակտիվացվում է սկզբնական էջից` համանուն կոճակի մեկ հպման դեպքում:
…շարունակել

Բաժին` Տեղեկատվություն. 25.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը

2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան որոշելու` 1947 թ. նոյեմբերի 21-ին Նյու-Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Կոնվենցիային անդամակցելով` ՀՀ-ն պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ, մասնավորապես` մասնագիտացված գործակալությունների, դրանց շինությունների, սեփականության և ակտիվների, արխիվների ու փաստաթղթերի նկատմամբ, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, ապահովել կոնվենցիայով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ներառյալ` դատական ցանկացած միջամտությունից, խուզարկությունից, բռնագրավումից, սեփականազրկումից և ցանկացած այլ միջամտությունից, բացառությամբ որևէ հատուկ դեպքի, երբ նրանք հստակորեն հրաժարվում են այդ անձեռնմխելիությունից: Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներն ու նրանց ընտանիքների անդամներն օժտվում են նույնպիսի արտոնություններով ու անձեռնմխելիությամբ,
…շարունակել

Բաժին` Տեղեկատվություն. 23.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , .

  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել