RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

«քաղաքացիական»

Հեղինակ`

Էլեկտրոնային փոստով դատական և ոչ դատական պատշաճ ծանուցման որոշ խնդիրների մասին

Նախաբան

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է էլեկտրոնային փոստով պատշաճ ծանուցման հնարավորություն:

Սակայն նման ծանուցում գործնականում չի իրականացվում:

Մյուս կողմից, ինտերնետով ծանուցումների կարգավորման ժամանակակից միտումները «իրավիճակը շեղել են փոքր ինչ այլ ուղղությամբ»` նախատեսելով անձին անձնագրի հետ տրվող ինչ-որ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե, որով պետք է կատարվեն պատշաճ ծանուցումները:

Այս կարգավորումների միջև զուգահեռների անցկացումը բացահայտում է իրավական ձևական և պրակտիկ մի շարք խնդիրներ, որոնք էլ բացատրում են, թե ինտերնետով դատական և ոչ դատական գործերով պատշաճ ծանուցում ինչու չի իրականացվում:

Փորձ է արվում նաև ընդհանուր առաջարկությունների միջոցով ցույց տալ հարցի լուծման որոշակի հնարավոր ուղղություններ:


…շարունակել

Բաժին` Հոդված. 06.05.2012թ.
Առարկա: , , , , .

Հեղինակ`

Նախավճարը կարող է վավեր լինել անշարժ գույքի առուծախի պայմանագրի դեպքում՝ չնայած չի կատարում ապացուցման և ապահովման գործառույթներ

Թեյմուր Նազարին Սարաֆյանի հետ կնքում է անշարժ գույքի առուծախի նախնական պայմանագրի տարրեր պարունակող պայմանագիր, որով Նազարին վճարում է նախավճար՝ պայմանավորվելով, որ գույքի առուվաճառքը՝ ներառյալ պետական գրանցումը, տեղի կունենա 2008թ.: Վերջինս տեղի չի ունենում, և Նազարին դիմում է դատարան՝ պահանջելով գործարքն անվավեր ճանաչել և որպես հետևանք վերադարձնել որպես նախավճար վճարված գումարը: Առաջին ատյանի դատարանը Նազարիի պահանջը մերժում է: Նազարիի վերաքննիչ բողոքը բավարարվում է (այլ պահանջների համատեքստում՝ մասնակի): Վճռաբեկ բողոք է ներկայացնում Սարաֆյանը:
Ըստ Սարաֆյանի, նախավճարը չպետք է վերադարձվի, որովհետև Նազարին՝ նախավճար տված կողմն է հրաժարվում գործարքից:
Նազարին առարկում է:
…շարունակել

Բաժին` Չխմբավորված. 18.11.2011թ.
Առարկա: , , .

Գ. Հակոբյան, Ձեռքբերման վաղեմությունը համատեղ սեփականության համատեքստում: ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտեցումը և դրա քննադատությունը

ՆԵՐԲԵՌՆԵԼ

Գ. Հակոբյան, Ձեռքբերման վաղեմությունը համատեղ սեփականության համատեքստում: ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտեցումը և դրա քննադատությունը, առցանց: Հայց բաց իրավաբանական բլոգ, http://armenianlegal.info/archives/867

Գ. Հակոբյան, Ձեռքբերման վաղեմությունը համատեղ սեփականության համատեքստում: ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտեցումը և դրա քննադատությունը, առցանց: Հայց բաց իրավաբանական բլոգ, http://armenianlegal.info/archives/867

Ներբեռնելու համար սեղմեք pdf-ի վրա:

Բաժին` Հրապարակում. 26.10.2011թ.
Առարկա` , , , .

Հեղինակ`

Կարող է համասեփականատերերից մեկը տնօրինել համատեղ սեփականությունը առանց մյուս համասեփականատերերի լրացուցիչ համաձայնության

Կարող է արդյոք համասեփականատերերից մեկը տնօրինել համատեղ սեփականություն հանդիսացող գույքը առանց մյուս համասեփականատերերի նախնական կամ լրացուցիչ համաձայնության*◊?

Այո, համասեփականատերերից յուրաքանչյուրը կարող է տնօրինել համասեփականություն հանդիսացող գույքը առանց մյուս համասեփականատերերի նախնական կամ լրացուցիչ համաձայնության, որովհետեվ այդպիսի համաձայնությունը ենթադրվում է սեփականության բնույթով, եթե առկա չէ այլ համաձայնություն:
…շարունակել

Բաժին` Մեմո. 08.09.2011թ.
Առարկա: , , .

Հեղինակ`

Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ կետը պետք է ենթարկվի փոփոխության

Այս աշխատանքում փորձ է արվում հիմնավորել, որ Քաղ. օր. 1205 հոդ. 6-րդ մասը թերի է և պետք է ենթարկվի փոփոխության, որովհետև այն չի նախատեսում նոտարի կողմից կտակարարին վերջինիս որոշ կարևոր իրավունքների պարզաբանման պահանջ, ինչպես նաև` այդ պարզաբանման արձանագրում:

Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը (Քաղ. օր. 1205 հոդ. 6 մաս): Նորմն ամրագրում է միայն ժառանգի նկատմամբ կտակարարի ունեցած պարտավորության նոտարի կողմից կտակարարին պարզաբանելու պարտականությունը, այլ իրավունքների և պարտականությունների պարզաբանման պարտավորություն նոտարը չունի: Սակայն ուշադրության են արժանի մի շարք այլ նորմեր. մասնավորապես` Քաղ. օր-ի 1199-րդ հոդվածը, համաձայն որի կտակարարը կարող է կազմել կտակ ցանկացած, անգամ ապագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ, կազմել կտակ ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքի վերաբերյալ: Քաղ. օր-ի 1202-րդ հոդվածի բովանդակության կարևորությունը կայանում է նրանում, որ կտակարարին իրավունք է տալիս կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը: Իսկ Քաղ. օր-ի 1203 հոդվածը վերաբերում է կտակի ձևին` կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից, հիշյալ դրույթի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
…շարունակել

Բաժին` Հոդված. 05.01.2011թ.
Առարկա: , , , , , , , , .

Հեղինակ`

Պարտավոր է հայտնել ինքնաբացարկ

«Հանրապետություն» կուսակցությունը վեճով դիմել էր ՀՀ Վարչական դատարան: Դատարանում կուսակցությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր արել, որը մերժվել էր: Այնուհետև վճռի հրապարակման օրը Վարչական դատարանը որոշել էր գործը վերսկսել, իսկ դատավորը հայտնել էր ինքնաբացարկ (ՍԴՈ-918, էջ 4):
Մեկ այլ գործով, Ն. Սահակյանը վեճով դիմել էր Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարան: Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորին Սահակյանը ներկայացրել էր ինքնաբացարկ հայտնելու միջորդություն, որը մերժվել էր: Սահակյանը բողոքարկել էր վերաքննության, այնուհետև վճռաբեկության կարգերով, ՀՀ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները բողոքը վերադարձրել էին, քանի որ ըստ առկա պրակտիկայի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումների դեմ բողոք բերելու իրավունքը կիրառելի է միայն դատավորի
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 15.10.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Որպես շահառու է դիտվում միայն ապահովադիրը

Անձնական ապահովագրության պայմանագրի իրավական կարգավորման օրենսդրական ձևակերպման մեջ առկա է ներքին իրավական հակասություն, որովհետև իրավահարաբերությունը կարգավորող հոդվածի մի մասում որպես շահառու է դիտվում միայն ապահովադիրը, այնինչ մյուսում շահառու կարող են լինել նաև այլ անձինք:

«i.Անձնական ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուu կողմին (ապահովադրին) [...] վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը)` ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաu պատճառելու
…շարունակել

Բաժին` Հոդված. 09.10.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Ինչպես օգտվել ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգից

ՀՀ դատարաններում տեղադրվել են ինքնասպասարկման կիոսկներ: «Ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգը նախատեսված է հանրությանը մի շարք ծառայություններ մատուցելու համար, որոնք են` դատական գործերի որոնում, պետական տուրքերի վճարում, անհրաժեշտ տեղեկատվություն,  ՀՀ Սահմանադրություն և օրենքներ»:

Կիոսկների սպասարկման ձևը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության կայքի, հետևյալն է` «[հ]ամակարգում գործողությունները իրականացվում են էկրանին հպման միջոցով: Ծառայություններից յուրաքանչյուրն ակտիվացվում է սկզբնական էջից` համանուն կոճակի մեկ հպման դեպքում:
…շարունակել

Բաժին` Տեղեկատվություն. 25.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Sarukhanyan v. Armenia: Կոնվենցիայի հ.35-ի կիրառում: Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում: Համառոտած հատված Սարուխանյանի գործից

2003թ. Սարուխանյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածու էր: Սարուխանյանի թեկնածության գրանցումը Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից անվավեր էր ճանաչվել և Սարուխանյանը այն բողոքարկել էր առաջին ատյանի դատարան (Sarukhanyan v. Armenia, N. 38978/03, §10-17 (2008)): Այդ ժամանակ գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն` ընտրական իրավունքի խախտման հետ կապված վեճերով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ էր մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէր, եթե դատարանը հաստատում էր թեկնածուի ընտրական իրավունքի խախտումը: Իսկ ըստ Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի` պատգամավորական թեկնածության մերժման հետ կապված առաջին ատյանի որոշումները կարող էին բողոքարկվել (նույնը` §20-21): Սակայն առաջին ատյանի դատարանը Սարուխանյանի դիմումը մերժել էր` վճռում նշելով, որ այն վերջնական է և բողոքարկման ենթակա չի (նույնը` §18-19): Սարուխանյանը ներպետական վերադաս դատական ատյանում չեր բողոքարկել առաջին ատյանի վճիռը, այլ միանգամից դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

…շարունակել

Բաժին` Բրիֆ. 20.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Կտակի կազմման ժամանակ վկաներ չպետք է լինեն նաև …

Այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող լինել վկա և կտակարարի փոխարեն ստորագրել կտակը, թերի է, որովհետև այն չի ներառում նաև այլ շահագրգիռ ազգականների:

Ինչպես գիտենք, «[կ]տակը կազմելիս և վավերացնելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա, իսկ երբ կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վերջինիս ներկայությունը պարտադիր է» (Քաղ.օր 1205 մաս 4): Այն դեպքերում, երբ կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ,
…շարունակել

Բաժին` Հոդված. 28.06.2010թ.
Առարկա: , , , , , , , .

  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել