«օրենք»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում - 2010

Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա հասարակական կազմակերպության և Հոլանդական Սթիչթինգ Օքսֆամ Նովիբ հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողով - Գևորգ Հակոբյան` «Գիտաժողովի Հաղթող» - Երևան - 2010
Բաժին` Տեղեկատվություն. 14.01.2011թ.
Առարկա: Դատարան, իրավունք, Հայաստան, ՀԵԻԱ, Մարդու իրավունքներ, Նովիբ, Ստիչթինգ, օրենք, Օքսֆամ.
«հասցե»
Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդի (CCBE) նամակը ՀՀ կառավարությանը
«Բրյուսել, 3 դեկտեմբերի, 2010
Փաստաբանների մոտ ՀԴՄ-ներ տեղադրելու մասին
Հարգելի պարոն վարչապետ,
Դիմում եմ Ձեզ Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդի (CCBE) անունից, որն իր անդամ հանդիսացող փաստաբանների պալատների և միությունների միջոցով ներկայացնում է մոտ մեկ միլիոն եվրոպական փաստաբանների 31 անդամ պետություններից: Եվրամիության երկրների փաստաբանների պալատներից բացի CCBE-ն ունի նաև ոչ լիիրավ անդամներ և դիտորդներ 11 այլ եվրոպական երկրների փաստաբանների պալատներից:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը CCBE-ի ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում փաստաբանների իրավական կարգավիճակի մասին քննարկումներին և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» 2004թ.-ի նոյեմբերի 22-ի ՀՀ օրենքի շուրջ զարգացումներին:
Բաժին` Տեղեկատվություն. 02.01.2011թ.
Առարկա: CCBE, Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին, Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, European Convention of Human Rights, իրավունք, Խոսե-Մարիա Դավո-Ֆերնանդես, հաշիվներ, ՀԴՄ, ՄԱԿ, Մարդու իրավունքներ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, նոտար, փաստաբան, փաստաբանների պալատ, օրենք.
«հասցե»
Սահմանադրությունը բացառություն չի նախատեսում: ՍԴՈ-926
2010թ. հունիսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի` «[ա]նձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ» նորմի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումով
…շարունակել
Բաժին` Բրիֆ. 03.12.2010թ.
Առարկա: ապացույց, Դատավարություն, իրավունք, խոսակցությւոն, Հակասահմանադրական, հեռախոս, մարդու իրավունքների պաշտպան, նամակագրություն, որոշում, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, ՍԴՈ-926, փոստ, քրեական, օմբուդսմեն, օրենսգիրք, օրենք.
«հասցե»
Նամակ Lragir.am-ին
Նպատակ ունենալով բարձրացնել լրագրողական էթիկան և պատասխանատվությունը` խնդրում ենք ընթերցել ստորև ներկայացված նամակը, որը կազմել են Գևորգ Հակոբյանը և Արաքս Մելքոնյանը, և այն ուղարկել info@lragir.am էլ. հասցեով կամ փոստով:
Կանխավ շնորհակալություն:
–
Lragir.am խմբագրություն
1 Չարենցի. ք. Երևան 0025
Հայաստանի Հանրապետություն
Հարգելի Lragir.am կայքի խմբագրություն,
Ս.թ. նոյեմբերի 9-ին http://www.lragir.am/armsrc/country40604.html ինտերնետային հասցեով Ձեր կայքում հրապարակվել է «Որդին սպանել է հորն ու մորը» վերնագրով հոդված, որտեղ նշվում է Խաչիկ Եգորի Բաբայանի կողմից իր ծնողների խոշտանգման և սպանության մասին: Ս.թ. նոյեմբերի 15-ին http://lragir.am/armsrc/right40770.html ինտերնետային հասցեով Ձեր կայքում հրապարակվել է «Հայկական վենդետա» վերտառությամբ մի հոդված, որտեղ նշվում է Արտակ Մելքոնյանի կողմից անչափահաս Սարգիս Վարդիկյանի սպանության մասին:
…շարունակել
Բաժին` Չխմբավորված. 15.11.2010թ.
Առարկա: Անմեղության կանխավարկած, արարք, Բողոք, Դատավճիռ, իրավունք, հայր, հիմնարար ազատություններ, մայր, Մելքոնյան, մեղադրանք, նամակ, սպանել, սպանություն, վենդետա, քրեական, օրենք.
«հասցե»
Ինչպես օգտագործել նախադեպը Հայաստանում
ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ժամանակակից աշխարհում դատական համակարգերի մեծամասնությունը վերաճել են խառը կամ հիբրիդ համակարգերի, որոնք օժտված են ինչպես քաղաքացիական (մայրցամաքային), այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերի հատկանիշներով: Ընդհանուր իրավունքի համակարգ ունեցող երկրների արդարադատության համակարգերը երկար զարգացման ընթացք են անցել օրենքներում ձևակերպելու այն բոլոր կանոնները, որոնք հայտնի են եղել միայն որպես նախադեպային իրավունքի կանոններ: Այսպիսի ընդհանուր իրավական համակարգում գործող փաստաբաններն ու դատավորներն ներկայումս իրենց հետազոտությունները սկսում են օրենքներից (ինչպես որ քաղաքացիական իրավունքի համակարգում), այնուհետև` վերանայում են նախկին դատական որոշումները, որպեսզի պարզեն, թե ինչպես են օրենքները մեկնաբանվել վերադաս դատարանների կողմից: Եվրոպայում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան համարվում է «կենդանի փաստաթուղթ», քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախկին դատական վճիռները պետք է ժամանակի ընթացքում մեկնաբանվեն դինամիկ և ժամանակին համապատասխան` ապահովելու առավելագույն պաշտպանությունը: Ներպետական կիրառման հարթությունում «կենդանի փաստաթուղթ» դոկտրինը
…շարունակել
Բաժին` Հոդված. 02.11.2010թ.
Առարկա: դատական համակարգ, Դատարան, Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, European Convention of Human Rights, իրավական, Իրավական-ակտեր, իրավունք, Կանոն, համեմատություն, Հայաստանի Հանրապետություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեթոդ, մեթոդաբանություն, ՄԻԵԴ, ՄԻԵԴ, նախադեպ, պրեցեդենտ, սահմանադրություն, փաստեր, օրենք.
«հասցե»
Նախովան և այլոք v. Բուլղարիայի: Հրազենի կիրառումը ձերբակալության ժամանակ: Համաչափության թեսթ:
Անգելովն ու Պետկովն` շինարարական զորքերի ծառայողներ, 1996թ. ձերբակալվել էին ծառայությունից չթույլատրված բացակայությունների համար և դատապարտվել կարճ ժամկետներով ազատազրկման ոչ վտանգավոր արարքների համար: Նույն թվին Անգելովն ու Պետկովը, աշխատելիս լինելով բանտից դուրս գտնվող շինարարական օբյեկտում` փախչում են և գնում Անգելովի տատու գյուղ: Ռազմական ոստիկանույթունը հայտարարում է հետախուզում (§§9-12) և շարժվում գյուղ, որտեղ էլ հայտնաբերում է փախածներին: Ոստիկանույթան` տանը մոտենալիս` Անգելովն ու Պետկովը դիմում են փախուստի (§§16-20): Բուլղարիայի օրենսդրությունը թույլատրում է հրազենի կիրառումը նախազգուշացումից հետո, սակայն ռազմական ոստիկանույթան աշխատակիցները նույն օրենսդրությամբ պարտականություն են ունենում պաշտպանել կյանքը և օգնել վիրավորներին (§86): Անգելովն ու Պետկովը լինում են անզեն (§99): Մի քանի զգուշացումից հետո, երբ փախնողները կանգ չեն առնում, ոստիկանների կողմից կրակ է արձակվում: Հրազենի օգտագործումը, ըստ կրակող աշխատակցի, ուղղված է լինում փախնողների ոտքերին: Սակայն գնդակի` կենսական օրգաններին կպնելու պատճառով, Անգելովին և Պետկովին պատճառվում է մահ (§§20-30): Մահացածների հարազատները` Նախովան և այլոք, դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (§1)
…շարունակել
Բաժին` Բրիֆ. 02.11.2010թ.
Առարկա: արարք, իրավունք, համաչափություն, Հումոր, հրազեն, հրազենի օգտագործում, ձերբակալում, Մարդու իրավունքներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԻԵԴ, Նախովա, Նախովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի, Պետկով, վտանգ, փախնող, օրենք.
«հասցե»
Պարտավոր է հայտնել ինքնաբացարկ
«Հանրապետություն» կուսակցությունը վեճով դիմել էր ՀՀ Վարչական դատարան: Դատարանում կուսակցությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր արել, որը մերժվել էր: Այնուհետև վճռի հրապարակման օրը Վարչական դատարանը որոշել էր գործը վերսկսել, իսկ դատավորը հայտնել էր ինքնաբացարկ (ՍԴՈ-918, էջ 4):
Մեկ այլ գործով, Ն. Սահակյանը վեճով դիմել էր Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարան: Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորին Սահակյանը ներկայացրել էր ինքնաբացարկ հայտնելու միջորդություն, որը մերժվել էր: Սահակյանը բողոքարկել էր վերաքննության, այնուհետև վճռաբեկության կարգերով, ՀՀ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները բողոքը վերադարձրել էին, քանի որ ըստ առկա պրակտիկայի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումների դեմ բողոք բերելու իրավունքը կիրառելի է միայն դատավորի
…շարունակել
Բաժին` Բրիֆ. 15.10.2010թ.
Առարկա: Բացարկ, Դատական օրենսգիրք, Դատարան, ինքնաբացարկ, իրավունք, Հայաստան, սահամանադարական դատարան, սահամանադրություն, սահմանադրական, ՍԴ, ՍԴՈ-918, քաղ, քաղաքացիական, օրենսգիրք, օրենք.
«հասցե»
Որպես շահառու է դիտվում միայն ապահովադիրը
Անձնական ապահովագրության պայմանագրի իրավական կարգավորման օրենսդրական ձևակերպման մեջ առկա է ներքին իրավական հակասություն, որովհետև իրավահարաբերությունը կարգավորող հոդվածի մի մասում որպես շահառու է դիտվում միայն ապահովադիրը, այնինչ մյուսում շահառու կարող են լինել նաև այլ անձինք:
«i.Անձնական ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուu կողմին (ապահովադրին) [...] վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը)` ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաu պատճառելու
…շարունակել
Բաժին` Հոդված. 09.10.2010թ.
Առարկա: Անվավերություն, ապահովագրություն, առ ոչինչ, Իրադարձություն, իրավունք, Հայաստան, հօգուտ, ձևակերպում, ներքին հակասություն, շահառու, պայմանագիր, քաղ, քաղաքացիական, քաղօր, օգուտ, օրենսգիրք, օրենք.
«հասցե»
Ինչպես օգտվել ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգից
ՀՀ դատարաններում տեղադրվել են ինքնասպասարկման կիոսկներ: «Ինքնասպասարկման կիոսկների ծրագրային համակարգը նախատեսված է հանրությանը մի շարք ծառայություններ մատուցելու համար, որոնք են` դատական գործերի որոնում, պետական տուրքերի վճարում, անհրաժեշտ տեղեկատվություն, ՀՀ Սահմանադրություն և օրենքներ»:
Կիոսկների սպասարկման ձևը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության կայքի, հետևյալն է` «[հ]ամակարգում գործողությունները իրականացվում են էկրանին հպման միջոցով: Ծառայություններից յուրաքանչյուրն ակտիվացվում է սկզբնական էջից` համանուն կոճակի մեկ հպման դեպքում:
…շարունակել
Բաժին` Տեղեկատվություն. 25.09.2010թ.
Առարկա: արդարադատության նախարարություն, Դատավճիռ, Դատարան, ինքնասպասարկման կիոսկ, իրավունք, Կիոսկ, Հայաստան, Մարտիրոսյան, որոնում, որոշում, սահմանադրություն, վճիռ, տպել, քաղ, քաղաքացիական, քաղօր, օրենսգիրք, օրենք.
«հասցե»

Մուտք/Ելք





