RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

«Դիակային դոնոր»

Հեղինակ`

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը այնքան էլ հակասահմանադրական չի

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան: Այս առիթով հունիսին վերջինիս բարձրացրած հարցերի շուրջ մեր բլոգի համահեղինակ Անի Կիրակոսյանի հեղինակությամբ Հայ բաց իրավաբանական բլոգում քննարկում կազմակերպվեց: Այսօր մեր ընթերցողին է ներկայացվում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հիշյալ հարցի վերաբերյալ:

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2002թ.: Ընդունվել են օրենքով նախատեսված և վերջինիս կիրարկումը ապահովող ենթաօրենսդրական ակտեր, այն է` ՀՀ կառավարության 26.04.2007թ. թիվ 502-Ն, 26.04.2007թ. թիվ 551-Ն, 07.02.2008թ. թիվ 131-Ն եւ 07.02.2008թ. թիվ 132-Ն, սակայն մի շարք խնդիրներ մնացել են չկարգավորված, ինչի հետևանքով բացակայում են օրենքի կիրարկման մեխանիզմներ: 2009թ. օրենքում կատարված փոփոխության արդյունքում դիակային դոնոր դառնալու «ակնհայտ համաձայնության» ինստիտուտը փոխարինվել է «ենթադրյալ համաձայնության» ինստիտուտով: 2010թ. Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հիշյալ դիմումը Սահմանադրական դատարան:
…շարունակել

Բաժին` Բրիֆ. 15.09.2010թ.
Առարկա: , , , , , , , , , , , , , , , .

Հեղինակ`

Քննարկում: Դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը

Համաձայն 2002 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի (որը վերաբերվում է դիակային դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու համար դոնորի համաձայնության նախապայմանին),  «[փ]ոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ [կամ] հյուսվածքներ կարող են վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն այդ մասին իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տվել է գրավոր համաձայնություն»:
…շարունակել

Բաժին` Քննարկում. 14.06.2010թ.
Առարկա: , , , , , .

  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել